Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 25, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Հայ Առաքելական Եկեղեցի (պաշտոնական անունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի; Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի), աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան (Օրիենտալ) ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Հայաստան, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին): Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է: Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն:

շարունակել...