Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 3, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Պետրոս առաքյալը
Պետրոս առաքյալը

Պետրոս առաքյալ (Սուրբ Պետրոս; (հունարեն՝ Απόστολος Πέτρος; Պետրոս - արամեերեն Կեփաս` «վեմ»), ծնված՝ Սիմոն (արամ.` «ունկնդրում»), եբրայերեն՝ שמעון‎), Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից (առաքյալներից) մեկը: Ծննդյան թվականն անհայտ է, բայց Կաթոլիկ եկեղեցին Սբ. Պետրոսին ավանդաբար համարում է Քրիստոսի հասակակից (ծ. 1): Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում, եղբայրն էր Անդրեաս առաքյալի և որդին Հովնանի (հմմտ. Մատթ.4:18, Հովհ. 1:42, 44): Ապրել է նաև Կափառնայումում, որտեղ հավանաբար ամուսնացել է (հմմտ. Մատթ. 8:14): Հիշյալ 2 քաղաքներն էլ գտնվում էին Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմնավորում է Պետրոսի` ձկնորս լինելու հանգամանքը (հմմտ. Մատթ. 4:18):

Առաքյալների շարքում ամենից շատ տեղեկությունները հենց Պետրոսի մասին են. նա գործող դեմք է թե Ավետարանում և թե Գործք առաքելոցում: շարունակել...