Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 13, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Գլխացավը գլխի և/կամ պարանոցի շրջանում ցավի զգացողության առկայությունն է։ Այն հանդիպում է միգրենի (սուր, բաբախող ցավ), լարվածության գլխացավի և փնջային գլխացավերի և այլ տեսակների ժամանակ։ Հաճախակի գլխացավերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջանձնային հարաբերությունների և աշխատունակության վրա։ Ծանր ընթացք ունեցող գլխացավերի դեպքում մեծ է նաև դեպրեսիայի առաջացման ռիսկը։

Գլխացավեր կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներից, որոնք կառող են լինել և՛ լուրջ, և՛ ոչ այնքան։ Կան գլխացավերի տարբեր դասակարգումներ։ Առավել տարածված և ընդունված է Գլխացավի միջազգային ասոցիացիայի դասակարգումը։ Գլխացավի պատճառ կարող են հանդիսանալ հոգնածությունը, քնի սահմանափակումը, սթրեսը, տարբեր դեղորայքներ, թմրայութեր, ինֆեկցիաներ, աղմուկը, մրսածությունը, գլխի վնասվածքները, շատ սառը սննդի կամ հեղուկների կտրուկ ընդունումը, մի շարք խնդիրներ՝ կապված... Ավելին