Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 30, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Նազարեթ
Նազարեթ

Նազարեթ (եբրայերեն՝ נָצְרַת‎, Նազրաթ; արաբ․՝ الناصرة‎‎, Ալ-Նասըրա; հուն․՝ Ναζαρέτ (Ναζαρὲθ ,Ναζαράθ, Ναζαρά); լատին․՝ Nazareth), քաղաք Գալիլիայում` Իսրայելի հյուսիսում: Քրիստոնեական քաղաք, իր նշանակությամբ երրորդը Երուսաղեմից և Բեթղեհեմից հետո: Ավետարանի համաձայն` այստեղ են անցել Հիսուսի մանկությունն ու երիտասարդությունը, դրա համար էլ Հիսուսը կոչվել է նազարեթցի կամ הנוצרי — «հանոզրի», այսինքն` Նազարեթ քաղաքի բնակիչ:

Չնայած որ Նազարեթը գոյություն ունի ավետարանական և ոչ ուրիշ աստվածաշնչյան տեքստերում, նրա մասին հիշատակումները առաջին դարերի ընթացքում բացակայում են: Իր «Աստվածաշնչյան պատմություն» գրքում հունգարացի փիլիսոփա Գուստավ Գեչեն գրում է.

Հետաքրքիր է, որ բացի Կտակարանից և ուրիշ ուշ քրիստոնեական գրքերից, Նազարեթ քաղաքը ոչ մի տեղ չի հիշատակվում: Նոր Կտակարանի համաձայն` այն գտնվում է Գալիլիայում.այս մասին հիշատակվում է ուրիշ շատ աղբյուրներում: Հովսեփ Ֆլավիոսը, նկարագրելով հուդայական պատերազմը, հիշատակում է Գալիլիայի քաղաքները, բայց նրանց մեջ չկա Նազարեթը: Նազարեթի գոյության մասին չգիտեն...

Ավելին