Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 30, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Դանիայի Արքայական թատրոնը
Դանիայի Արքայական թատրոնը

Դանիական թատրոնը ծագել է միջնադարյան եկեղեցիներում կատարվող Զատիկի և Հայտնության տոնի ծիսակատարություններից։ Կրոնական դրամաները, ինչպես նաև ֆարսերը, որոնք խաղում էին գերմանացի դերասանները, ի հայտ եկան 15-րդ դարում։ Թեև եկեղեցական դրամաներն արգելվեցին Բարեփոխումների ժամանակ, սակայն դպրոցներում և այլ կրթական հաստատություններում շարունակվում էին բեմադրվել լատինական կատակերգություններ, ինչպես նաև ժամանակակից այլ ժանրեր (աստվածաշնչյան «Սյուզաննա» (1576))։

16-17-րդ դարերում միապետները կազմակերպում էին շքեղ փառատոներ՝ իտալական մոտիվներով, այլաբանական շքերթներով։ Թատրոնի զարգացմանը հատկապես նպաստում էին Քրիստիան IV (թագ․ 1596-1648) և Ֆրեդերիկ III (թագ․ 1648-1670) արքաները։

Օտարերկրյա ազդեցությունը շարունակվեց նաև 1662 թվականին, երբ դանիացի մի վաճառական արտոնագիր ձեռք բերեց կառուցելու Կոպենհագենի առաջին հասարակական թատրոնը (1663-1666), որը սակայն երկար չգործեց։ Դանիայի առաջին օպերային տունը բացվեց 1703 թվականին։ Այդ ժամանակ պալատում հանդես էին գալիս ֆրանսիական թատերախմբեր, որոնց մեջ էր նաև Ռենե Մագնոն դե Մոնտեգուն, ում հայրը ճանաչում էր Մոլիերին: շարունակել...