Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 21, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ծննդյան օրերի պարադոքս
Ծննդյան օրերի պարադոքս

Ծննդյան օրերի պարադոքս, հավանականության տեսության պարադոքս, ըստ որի՝ 23 և ավելի անդամից բաղկացած խմբում հավանականությունը, որ նրանցից գոնե երկուսի ծննդյան օրը (ամիսն ու օրը) կհամընկնի, գերազանցում է 50%–ը։ Օրինակ՝ եթե դասարանում կա 23 և ավելի աշակերտ, ապա ավելի հավանական է, որ նրանցից երկուսի ծննդյան օրը կհամընկնի, քան այն, որ յուրաքանչյուրի ծննդյան օրը կլինի անկրկնելի։

60 և ավելի մարդու դեպքում այդպիսի համընկնման հավանականությունը գերազանցում է 99%–ը, թեև Դիրիխլեի սկզբունքի համաձայն՝ 100%–ի հասնում է միայն այն դեպքում, երբ խմբում կա ոչ պակաս, քան 367 հոգի (1–ով ավելի նահանջ տարվա օրերի քանակից)։

Այսպիսի պնդումը կարող է թվալ ոչ տեսանելի, քանի որ տարվա ցանկացած օր երկու հոգու ծննդյան օրվա համընկնելու հավանականությունը (1/365 = 0,27 %) խմբի անդամների թվով բազմապատկելու դեպքում (23) ստացվում է ընդամենը (1/365)×23 = 6,3 %։ Այս դատողությունը ճիշտ չէ, քանի որ հնարավոր զույգերի թիվը (( 23 × 22 )/2 = 253) էականորեն գերազանցում է խմբի անդամների թվին (253 > 23)։ Այդ կերպ, այս պնդումը պարադոքս չի կարող համարվել իր խիստ գիտական իմաստով... Ավելին