Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 21, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Ատոմիզմ (հունարեն՝ ἄτομον, ատոմ - «անբաժանելի»), իրերի, բնական երևույթների և ողջ տիեզերքի առաջին կառուցվածքային բացատրությունն է։ Ուսմունք է մատերիայի դիսկրետ (ընդհատ), ընդհանուր կառուցվածքի մասին (ատոմներից և այլ տարրական մասնիկներից կազմված լինելու մասին), բնափիլիսոփայության և ֆիզիկայի ուսմունք, ըստ որի զգայությամբ ընկալվող (նյութական) մարմինները կազմված են քիմիապես անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Ծագել է Հնդկաստանում, Հին Հունաստանում, հետագայում զարգացում է ապրել Միջին դարերում, Նոր ժամանակներում։

Ընդհանուր առմամբ ատոմների մասին ցանկացած ուսմունք անվանում են ատոմիզմ։ Մասնավորապես մ.թ.ա. 5-4 -րդ դդ. հին հունական փիլիսոփայական դպրոցը, որի ուսմունքը համարվում է ատոմիզմի ամենավաղ շրջանի պատմական ձևը։

Ատոմները անբաժանելի, անսահմանորեն փոքր մասնիկներ են։ Նրանք տարբերվում են կշռով, շարժման արագությամբ և մարմինների մեջ փոխադարձ դասավորությամբ, որոնց շնորհիվ առաջանում են տարբեր հատկություններ։ Ըստ էության գոյություն ունեն միայն ատոմներ և դատարկություն։ Ըստ այդ ուսմունքի ատոմները մանրագույն, չբաժանվող մասնիկներ են, ոչ մի տեղից չեն ծնվում և ոչ մի տեղ չեն անհետանում, որակապես միատարր են, իրենց մեջ դատարկություն չպարունակող և որոշակի ձևով օժտված մասնիկներ են։ Ատոմներն անթիվ են, քանի որ դատարկությունը անսահման է։ Ատոմի ձևերը անսահման բազմազան են։ Ատոմները ամեն գոյի նախասկիզբն են, բոլոր զգայություն ունեցող մարմինների, որոնց հատկությունները պայմանավորված են բաղկացուցիչ մաս կազմող... Ավելին