Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 24, 2012 թ.
Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ նահանգների հայ բնակչությունը: Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ-ի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ: Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը: Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն: շարունակել...