Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 2, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Բայկալ լիճ
Բայկալ լիճ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Բայկալ լիճ (ռուսերեն՝ о́зеро Байка́л, բուրյաթերեն՝ Байгал далай, Байгал нуур), տեկտոնական ծագման լիճ Ռուսաստանում` արևելյան Սիբիրի հարավում։

Բայկալ լիճը պարունակում է հեղուկ վիճակում գտնվող աշխարհի քաղցրահամ ջրերի 20%-ը, որը հավասար է 23615.39 կմ3, և այդ ցուցանիշով Բայկալ լիճն աշխարհում առաջինն է։

Բայկալն աշխարհի ամենախոր լիճն է` 1 642 մ։ Բայկալից բացի, աշխարհում կա 1000 մ-ից ավելի խորություն ունեցող երկու լիճ միայն՝ Տանգանիկան (1470 մ) և Կասպից ծովը (1025 մ)։

Բայկալ լճի մեջ են թափվում 336 գետ և առու։ Դրանցից ամենախոշորներն են Սելենգան, Վերին Անգարան, Բարգուզինը։ Լճից սկիզբ է առնում մի գետ՝ Անգարան։ Լիճն ու նրա շրջակա տարածքները առանձնանում են բուսական ու կենդանական աշխարհի հարստությամբ: Տեղի բնակիչներն ու Ռուսաստանում ապրող շատ մարդիկ լիճն ավանդաբար անվանում են... Ավելին