Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 8, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Սրտային ցիկլ, սրտի 1 զարկի ավարտից մինչև հաջորդ սրտային զարկի սկիզբը։ Այն կազմված է երկու փուլից. առաջին փուլի ընթացքում տեղի է ունենում սրտամկանի թուլացում և սրտի արյունալեցում, այս փուլը կոչվում է դիաստոլայի փուլ, երկրորդ փուլում տեղի է ունենում սրտամկանի կծկում, որի շնորհիվ սրտից արյունը արտամղվում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, որն էլ կոչվում է սիստոլայի փուլ։ Արյան արտամղումից անմիջապես հետո տեղի է ունենում սրտամկանի թուլացում, որի հետևանքով սիրտը պատրաստ է ընդունել արյան նոր ծավալ, որը վերադառնում է թոքերից և այլ օրգան-համակարգերից, այնուհետև կրկին կատարվում է սրտամկանի կծկում, արյան արտամղում թոքեր և այլ օրգաններ, որն էլ հենց կոչվում է սրտային ցիկլ։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորմայում առողջ սիրտը կատարում է միջինում 70-75 զարկ մեկ րոպեում, այսինքն կարելի է ասել, որ սիրտը կծկվում է յուրաքանչյուր 0,8 վայրկյանը մեկ։ Սիրտը կազմված է երկու նախասրտից և երկու փորոքից, ըստ այդմ էլ տարբերակում են սրտի աջ (աջ նախասիրտ, աջ փորոք) և ձախ կեսեր (ձախ նախասիրտ, ձախ փորոք)։ Սրտային ցիկլն սկսվում է փորոքների վաղ դիաստոլայով՝ սրտամկանը թուլանում է, խոռոչները լայնանում են և արյունը նախասրտերից անցնում է դեպի փորոքներ, այնուհետև փորոքների ուշ դիաստոլայի փուլի վերջում տեղի է ունենում երկու նախասրտերի կծկում (նախասրտերի սիստոլա), որի արդյունքում արյունը նախասրտերից անցնում է դեպի փորոքներ։ Փորոքների սիստոլայի ընթացքում տեղի է ունենում փորոքների կծկում և արյան արտաղում աջ փորոքից դեպի թոքեր, իսկ ձախ փորոքից դեպի այլ օրգան-համակրգեր, այս ընթացքում տեղի է ունենում նախասրտերի թուլացում (նախասրտերի դիաստոլա)։ Սրտի խոռոչների ճիշտ և համակարգված աշխատանքի շնորհիվ տեղի է ունեում արյան և սննդարար նյութերի ճիշտ տեղաբաշխում ողջ մարմնով։

Միտրալ և տրիկուսպիդալ փականները, որոնք հայտնի են նաև, որպես ատրիովենտրիկուլյար կամ AV փականներ, բացվում են փորոքների դիաստոլայի փուլում։ Ավելի ուշ տեղի է ունենում նախասրտերի կծկում (նախասրտերի սիստոլա), որի արդյունքում արյունը նախասրտերից մղվում է դեպի փորոքներ (տես դիագրամը)։ Այնուհետև սինոատրիալ հանգույցից եկող էլեկտական ազդակների շնորհիվ տեղի է ունեում փորոքների կծկում (փորոքների սիստոլա) և փորոքներում ճնշման բարձրացման հետևանքով տեղի է ունենում AV փականների փակում, որի հետևանքով կանխվում է արյան հնարավոր հետհոսքը, որն էլ կոչվում է իզովոլյումիկ կծկման փուլ... Ավելին