Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 6, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני‎, արաբ․՝ حارة الأرمن‎‎), հնագույն էթնիկ–կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։

Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը` համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 2500 հայ։

Առաջին հայ նորաբնակները հայտնվել են Երուսաղեմում, ենթադրաբար, արդեն 1-ին դարի վերջին, 4-րդ դարի սկզբին...Ավելին