Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 50, 2018 թ.
«Խելքից պատուհաս» (ռուս.՝ Горе от ума), Ալեքսանդր Գրիբոյեդովի չափածո կոմեդիան, որը հանդիսանում է 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկը։
«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմից՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։
Գրիբոյեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը։ Քանի որ գրաքննությունը չի թույլատրել «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրով, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվել ու հասել էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ։
«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ՝ Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից։
Պիեսը տպագրելու նրա բոլոր ջանքերը իզուր են անցել, իսկ 1824 թվականին Պետերբուրգում այն բեմադրելու փորձը՝ տապալվել է, իրականանալով միայն երեք տարի անց՝ 1827 թվականին Երևանում։ 1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը հեղինակի ներկայությամբ... Ավելին⇒