Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 48, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեզաուրուսը գիրք է, որտեղ թվարկված են ըստ իմաստային նմանության խմբավորված բառերի ցանկեր (կարող է պարունակել ինչպես հոմանիշներ այնպես էլ հականիշներ), ի հակադրություն բառարանի, որը պարունակում է սահմանումներ և արտասանություններ։ Աշխարհում հայտնի ամենախոշոր թեզաուրուսը Օքսֆորդի անգլերեն բառարանի Պատմական թեզաուրուսն է (Historical Thesaurus of the Oxford English Dictionary), որը պարունակում է ավելի քան 920,000 բառ։

Մեր ժամանակներում «թեզաուրուս» կոչվող տեղեկատուի նման առաջին աշխատության հեղինակը հին դարերում եղել է Ֆիլոն Բիբլոսցին (կամ Հերեննիուս Ֆիլոնը, 64-141 մ.թ.)։ Հայտնի է նաև թեզաուրուսի բնույթի 4-րդ դարում սանսկրիտով չափածո գրված Ամարակոշա (սանսկրիտ՝ अमरकोश) կամ «Ամարայի բառարանը» աշխատությունը, որը սանսկրիտերենով գրված առաջին և ամենակարևոր բառարանն է եղել, կազմված ջայնիստական կամ բուդդայական իմաստուն Ամարա Սինքհայի կողմից, և պարունակել է ավելի քան 10 հազար բառ։ Ժամանակակից ոճի թեզաուրուսի առաջին օրինակն է Roget's Thesaurus-ը, որը գրվել է 1805թ. Պիտեր Մարկ Ռոժեի կողմից և հրատարակվել է 1852թ.։

Թեև թեզաուրուսներում հիմնականում ընդգրկվում են հոմանիշներ, սակայն դրանք չպետք է դիտել որպես առանձին վերցված բառերի բոլոր հոմանիշները բովանդակող բառարաններ։ Թեզաուրուսի հոդվածներն այնպես են կազմված, որ դրանք հնարավորություն են տալիս ընթերցողին հոմանիշների շարքի մեջ ընտրել անհրաժեշտ ճիշտ բառը։ Ի տարբերություն բառարանի, թեզաուրուսի հոդվածները բառերի սահմանում կամ բացատրություն չեն տալիս։ Թեզաուրուս բառը ծագել է 16-րդ դարում նոր լատիներենից, իր հերթին ծագելով լատիներենից thesaurus, որը ծագել է հին հունարեն «θησαυρός» (thesauros) բառից, որը նշանակում է մեծ կարևորություն կամ արժեք ունեցող առարկաների հավաքածու ...

Շարունակել