Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 44, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողդական ոսկրանոց, 6-7-րդ դարեր, Սամարղանդ
Սողդական ոսկրանոց, 6-7-րդ դարեր, Սամարղանդ

Ոսկրատուն, կամ ոսկրանոց, արկղ, սափոր, հոր կամ շինություն հանգուցյալների կմախքացած մնացորդները պահելու համար։ Կիրառվել է կամ կիրառվում է զրադաշտական, հուդայական կրոններում, կաթոլիկական և ուղղափառ եկեղեցիներում։ Նախնիների միայն գանգի կամ լրիվ ոսկորները տանը կամ հատուկ շինություններում պահելու սովորույթը հանդիպում է նաև տարբեր ազգերի մոտ, թեև դրանց համար տարբեր եզրեր են օգտագործվում։ Եվրոպական երկրներում օգտագործվում է լատին․՝ os բառից ծագող լատին․՝ ossuarium եզրը , ռուսները օգտագործում են ко́стница եզրը։

Ոսկրե մնացորդները պահելու սովորույթը գալիս է նեոլիթից, որը հավանաբար կապված է անդրշիրիմյան կյանքի պաշտամունքից։ Պահել են հանգուցյալի մնացորդները հետմահու կյանքը ապահովելու, կամ էլ սերունդներին հաջողությունը փոխանցելու նկատառումով։ Ամենահին նոր քարե դարի ոսկրանոցները, թվագրված մոտ 6500-6000 թվական մ.թ.ա., հայտնաբերվել են Ֆրանսիայի Բերի–օ–Բակ քարանձավներում։

Մ.թ.ա. 4000 թվական է թվագրված այսպես կոչված «Յարիգոլյան ոսկրանոցների համալիրը», որը գտնվում է արևելյան Աֆրիկայում, Տուրկանա լճի մոտ։ Համալիրում մի շարք ոչ բարձր բլուրներ են, որոնցից յուրաքանչյուրի մեջ թունել է փորված և սարքված է հատուկ տարածք կմախքացած մնացորդներ, խեցեղեն և զոհաբերություններ պահելու համար։ Փլուզումից խուսափելու համար հողե սենյակների առաստաղներին հենած են բազալտե սյուներ։ Ինչպես երևում է բլուրները հուղակավորության համար երկար տարիներ են օգտագործվել, քանի որ հին ոսկորներն ու խեցեղենը կամաց–կամաց հրել են առաջ` նորերին տեղ բացելու համար։ Արդյունքում հանգուցյալների ոսկորները խառնվել են։...

Շարունակել