Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 34, 2018 թ.
![Տրոհվող ջրի կաթիլի լուսանկարը։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Dropphysics.jpg/160px-Dropphysics.jpg)
![Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/1000_most_imortant_articles_logo.svg/160px-1000_most_imortant_articles_logo.svg.png)
Միջուկի տրոհում՝ տրոհման բեկորներ կոչվող, ատոմի միջուկի երկու (հազվադեպ երեք) իրար մոտ զանգվածներով միջուկների բաժանում։ Տրոհման արդյունքում կարող են առաջանալ նաև ռեակցիայի այլ արգասիքներ՝ (հիմնականում ալֆա–մասնիկներ), նեյտրոններ և գամմա–քվանտներ։ Տրոհումը կարող է լինել ինքնաբերաբար (սպոնտան) և հարկադրաբար (այլ մասնիկների՝ հիմնականում նեյտրոնների հետ փախազդեցության արդյունքում)։ Ծանր միջուկների տրոհումը էկզոթերմիկ պրոցես է, որի արդյունքում, ռեակցիայի արգասիքների կինետիկ էներգիայի ինչպես նաև ճառագայթման էներգիայի տեսքով հսկայական էներգիա է անջատվում։ Միջուկների տրոհումը էներգիայի աղբյուր է հանդիսանում միջուկային ռեակտորներում և միջուկային զենքում։
1932 թվականին, Ջեյմս Չադվիկի կողմից նեյտրոնի հայտնագործումից անմիջապես հետո, սկսվեցին միջուկների հետ նրանց փոխազդեցության ուսումնասիրությունները։ Այդ նույն տարում ԱՄՆ–ում Էռնեստ Օռլանդոն գործարկեց առաջին ցիկլոտրոնը, իսկ Անգլիայում Ջոն Կոկֆորտը և Էռնեստ Ուոլտոնը կառուցեցին պրոտոնների առաջին արագացուցիչը, որն ունակ էր ճեղքել միջուկները։ Հաջորդ տարիներին մի քանի գիտնականներ՝ Նիլս Բորը, Յակով Իլյիչ Ֆրենկելը և Ջոն Ուիլերը մշակեցին կարևորագույն տեսական մոդելներ՝ միջուկի կաթիլային և հավաքական մոդելները, որոնք... Ավելին⇒