Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 34, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռոմա» ակումբի ներկայիս ավագ և թիմի խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին
«Ռոմա» ակումբի ներկայիս ավագ և թիմի խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին

«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում: Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոշիի կողմից: Նույն թվականից հանդես է գալիս Իտալական A Սերիայում:

Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը: Ռոման 3 անգամ նվաճել է իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը, առաջին անգամ 1941/42, հետո 1982/83 և վերջին անգամ 2000/01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան: Եվրոպական մրցասպարեզում 1960/61 թվականներին Ռոման հաղթել է Կոպպա Ֆիերեն՝ ներկայիս Եվրոպայի լիգան, ինչպես նաև Անգլո-իտալական գավաթը 1971/72 թվականներին:

Ռոման տնային հանդիպումները անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև Լացիոյի տնային մարզադաշտը: Մարզադաշտը տեղավորում է 72,698 հանդիսական` այս ցուցանիշով նա Իտալիայում երկրորդն է, զիջում է միայն Միլանի Սան Սիրո (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտին: «Ռոմա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականի հուլիսի 22-ին, հռոմեական «Ռոման», «Ալբա-Աուդաչե», «Ֆորտիտուդո-Պրո Ռոմա» ակումբների միացման արդյունքում (սկզբնական շրջանում դրանք 5-ն էին՝ «Ռոման», «Ալբա», «Աուդաչե», «Ֆորտիտուդո», «Պրո Ռոմա») ...

Շարունակել