Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 27, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ալեզիայի ճակատամարտ, Գալլական պատերազմների ընթացքում՝ մ․թ․ա․ 52 թվականին, գալերի Ալեզիա քաղաք-ամրոցի մոտ տեղի ունեցած ռազմական բախում։ Հուլիոս Կեսարի բանակի դեմ կռվել են միավորված գալլական ցեղերը՝ Վերցինգետորիքսի առաջնորդությամբ։ Դա գալերի ու հռոմեացիների միջև վերջին խոշոր ճակատամարտն էր և համարվել է Կեսարի ամենամեծ ռազմական նվաճումներից մեկը՝ հանդիսանալով շրջապատման ու պաշարման դասական օրինակ։ Ալեզիայի ճակատամարտով ավարտվել է գալլական անկախությունը ժամանակակից Ֆրանսիայի և Բելգիայի տարածքներում։

Ճակատամարտի տեղանքը հավանաբար Ֆրանսիայի Ալիզ-Սենտ-Ռեն համայնքում գտնվող Օսուա լեռան գագաթն է, սակայն, ըստ որոշ պատմաբանների՝ այն չի համապատասխանում ճակատամարտի՝ Կեսարի նկարագրությանը։ Ժամանակի ընթացքում առաջ են քաշվել նաև այլ տարբերակներ, որոնցից միայն Ֆրանսիայի Ժուրա դեպարտամենտում գտնվող Շու-դի-Քղոթընե համայնքն է համարվում հավանական այլընտրանքը։

Ճակատամարտի որոշակի ժամանակահատվածում գալերի թիվը չորս անգամ գերազանցել է հռոմեացիներին, ինչի մասին նշվել է մի քանի հեղինակների, այդ թվում և Կեսարի կողմից՝ իր «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ։ Հռոմեացիների հաղթանակից հետո Գալլիան (մերօրյա Ֆրանսիան) հպատակեցվել է և վերածվել Հռոմեական կայսրության նահանգի։ Հռոմեական սենատը գալլական պատերազմում տարած հաղթանակի առթիվ 20 օր գոհաբանության տոն է հայտարարել։

Ավելին