Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 27, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway, ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954

Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20–րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star» թերթի համար, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է իտալական ռազմաճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվել է և վերադարձել տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացավ «A Farewell to Arms» վեպի ստեղծման համար։

1921 թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հադլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920–ականների «կորուսյալ սերնդի» (“Lost Generation”)՝ ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ «Եվ ծագում է արևը» ստեղծագործությունն իր առաջին վեպն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։

1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆայֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող: Դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) վեպը։ Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի Ուելշին։ Հեմինգույը ականատես է դառնում Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման և գերմանացիներից Փարիզի ազատագրման։․․․Ավելին