Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 23, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Քիմիական տարր, միևնույն լիցքով օժտված ատոմի միջուկների ամբողջություն։ Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից, որոնց քանակը հավասար է քիմիական տարրի ատոմական համարին (կարգաթվին), և նեյտրոններից, որոնց թիվը կարող է լինել տարբեր։ Յուրաքանչյուր քիմիական տարր ունի իր լատիներեն անվանումը և քիմիական նշանը, որը կազմված է մեկ կամ երկու լատիներեն տառերից (կանոնակարգվում են Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից) և նշվում է մասնավորապես Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում։

Քիմիական տարրերի գոյության եղանակներն ազատ վիճակում հանդիսանում են պարզ նյութերը (միատարր)։ Պետք է տարբերել քիմիական տարրերը (վերացական օբյեկտներ, որ նկարագրվում են իրենց հատկանիշների միջոցով) և դրանց համապատասխան նյութական օբյեկտները՝ պարզ նյութերը (որոնք օժտված են ֆիզիկա-քիմիական որոշակի հատկություններով)։

2016 թվականի դրությամբ՝ հայտնի են 118 քիմիական տարրեր։ Դրանցից 94-ը հանդիպում են բնության մեջ (մի մասը միայն միկրոչափերով), իսկ մյուս 24-ն... Ավելին