Քիմիական նշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմիական նշաններ, լատիներեն տառեր, որոնցով նշանակում են քիմիական տարրերը։ Առաջարկել է Ի․ Բերցելիուսը (1814)։ Ցուրաքանչյուր քիմիական տարր նշանակվում է լատիներեն անվանման առաջին տառով (մեծատառ)։ Երբեմն ավելացվում է նաև անվանման երկրորդ կամ այլ տառը (սովորաբար կրկնությունից խուսափելու նպատակով)․ օրինակ, ածխածին՝ С, կալցիում՝ Са, կոբալտ՝ Со, կադմիում՝ Cd, ցերիում՝ Се, պղինձ՝ Сu։ Հայտնի տարրերի Քիմիական նշանները բերված են Տարրերի պարբերական համակարգում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png