Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 22, 2022 թ.
Լուսին, Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակ։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։
Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։
Լուսնի ընթացիկ ուղեծրի հեռավորությունը մոտ երեսուն անգամ մեծ է Երկրի տրամագծից, որի պատճառով Լուսինը երկնքում նույն չափի է երևում ինչ Արևը և թույլ է տալիս մոտավորապես ամբողջությամբ այն ծածկել։ Չափերի այդ տեսողական համընկնումը ակնհայտ․․․ Ավելին⇒