Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 05, 2019 թ.
Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը:
Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։
Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։
Հայկական բանակային կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա` յուրաքանչյուրը կազմված չորս հրաձգային գնդից և մեկ հրաձգային-հրետանային բրիգադից, առանձին հեծելազորային բրիգադ` կազմված երկու հեծելազորային գնդից, բերդապահ-հետևակային բրիգադ՝ կազմված հինգ հետևակային գնդից, պահեստազորային բրիգադ՝ բաղկացած երկու հետևակային գնդից և չորս գումարտակից, հավաքական զորաջոկատ և մի շարք այլ առանձին և մասնագիտական զորամասեր ու ստորաբաժանումներ։
Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ, կամավորական խմբավորումներ, որոնցից էին Անդրանիկի զորամասը, Պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների... Ավելին⇒