Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 02, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Երազատեսությունը գրականության մեջ (արվեստում), տարածված սյուժե, գրական հնարք, որը հանդիպում է առասպելներում, էպոսներում, կրոնական տեքստերում, պատմական ժամանակագրություններում, բելետրիստիկայում և տարբեր ժողովուրդների պոեզիայում՝սկսած հնագույն ժամանակներից:

Որպես գրական հնարք՝ երազատեսությունը «ծառայում է ամենաբազմազան նպատակների ֆորմալ ձևավորման և ամբողջ ստեղծագործության գեղարվեստական կոմպոզիցիայի ու նրա բաղկացուցիչ մասերի, գործող դեմքերի գաղափարախոսական և հոգեբանական բնութագրերի և, վերջապես, ներկայացնում է հենց հեղինակի հայացքները»։

Գրական հուշարձաններում սյուժեները որոշակիորեն բաժանվում են տեսիլքների երկու խմբի, որոնք գործում են վերացարկման տարբեր մակարդակներում և ըստ էության ունեն տարբեր ծագումներ․

  1. ներկայացվում են սեղմ ձևով՝ որպես լրացում (հիմնականում մարգարեական, մեկնական երազները՝ սկսած «Գիլգամեշի մասին էպոսից»)
  2. ավելի ազատ ձևով, որպես պատմողական շրջանակ, ստեղծագործության ամբողջական երիզում (դրանից գրեթե չի տարբերվում տեսիլքի ժանրը)։ «Գրական-գեղարվեստական ստեղծագործության գործող անձերից մեկի երազը կարող է շրջանակ ծառայել և եզերել հիմնական սյուժեն՝ յուրօրինակ ձևով ընդգծելով այն և դրա ֆոնին առանձնացնել երկրորդական մանրամասները» (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»):

Առաջին ձևը մեծամասամբ ներկայացված է էպիկական ավանդույթներով։ Երկրորդ ձևը փուլային առումով ավելի ուշ է եղել, ծագել է հռոմեական գրականությունում։ Միջնադարյան քնարերգությունում երազատեսությունը ամենահաճախ հանդիպող շրջանակային կառուցվածքի տեսակներից է (օրինակ՝ հայտնի «Վեպ վարդի մասին», Ժան Ֆրուասարի «Սիրային գանձ» տրակտատը, Էստաշ Դեշանի «Սիրային լե», Ռաուլ դե Ուդանի «Երազ գեհենի մասին» պոեմները)։ Երբեմն այն հանդիպում է արձակում (Ալեն Շարտյեի «Քառաձայն հայհոյանքներ», 1422)։

3. Երազ-սյուժե․ հեղինակը «նկարագրում է երազատեսությունը, որպես հիմնական սյուժեի զարգացման ձև, և ողջ գրական ստեղծագործությունը հանդիսանում է գործող անձերից մեկի երազի բովանդակությունը» (…)։ Այս պատկերավորման գեղարվեստական այս հնարքը օգնում է ընթերցողներին, լսողներին կամ դիտողներին իրականությունից գնալ դեպի գեղագիտական ինքնահայեցություն․ քնել գործողությունների զարգացման սկզբում, որպեսզի կրկին արթնանալ դրա ավարտից հետո՝ վերադառնալ առօրեական կյանքի վերապրումներին ... Ավելին