Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 45, 2014 թ.
- 2009 թ. արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Լևոն Արոնյանը։
- ՀՀ Ազգային Ժողովի շենքի բակում ի հիշատակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի տեղադրվել է «Բիբլիական Դավիթը» անվանումով հուշարձան։
- Սիամի միապետ Չուլալոնգկորնը (տարoրինակ երկար անուն ազգանունով` Փհրա Բատ Սոմդետ Փհրա Պորամինթհրա Մահա Չուլալոնգկորն Փհրա Չունլա Չոն Կլաո Չաո Յու Հուա), ունեցել է 36 տղա և 44 աղջիկ։
- պատմությանը հայտնի ամենակարճահասակ մարդու հասակը ընդամենը 54,6 սմ է։
- 1899 թվականից սկսած թռչունների կենսաբանության հարցերն ուսումնասիրելու նպատակով նրանց ոտքին թեթև մետաղյա օղակ են հագցնում։
- բոդիբիլդինգային բարձրագույն տիտղոսին ավելի շատ արժանացել են սևամորթ մարզիկները։