Բիբլիական Դավիթը (հուշարձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիբլիական Դավիթը
Sculpture Biblical David,.jpg
«Բիբլիական Դավիթը» հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է ՀՀ ԱԺ բակում
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Հիմնադրում 1953
Շինարարության ավարտ 2009
Ներկա վիճակ կանգուն


«Բիբլիական Դավիթը» հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ ՀՀ Ազգային Ժողովի շենքի բակում, տեղադրվել է 2009 թվականին՝ ի հիշատակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի։

Sculpture Biblical David, (1).jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի հուշաքարի (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) տեղում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» ստեղծագործության կրկնօրինակը (բնօրինակը ստեղծվել է 1953 թվականին, 2009 թվականին մոտ 5 անգամ մեծացվել է)[1][2]։

Արձանը զոհվածներին հատուկ չի նվիրվել, բայց իր մեջ ունի խոր ցավ, վիշտ, կորուստ[3]։

Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, զոհվածների հարազատներ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]