Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 24, 2023 թ.
- ․․․ Չինաստանում գտնվող աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնում (լուսանկարում) գրեթե չկան գնորդներ և այն, թեպետ գործում է, բայց դասվում է մահացածների շարքին։
- ․․․ այս կինը հայտնի է ոչ այնքան իր գիրությամբ, որքան նրանով, որ ոչ վիրահատական ճանապարհով ամենաշատը նիհարած անձն է․ երեք ամսում նա կորցրել է 236 կիլոգրամ։
- ․․․ տիեզերք թռած և վերադարձած կապկի (լուսանկարում) գերեզմանաքարին մարդիկ ծաղիկների փոխարեն դնում են թարմ բանաններ։
- ․․․ ասիական խոշոր պետություններից մեկում, որտեղ զարգացած է կաշառակերությունը, որպես դրա դեմ պայքարի միջոց շրջանառվում է զրո անվանական արժեքով թղթադրամ։
- ․․․ այն մարդը, ով կապ կհաստատեր այլ երկնային մարմնի հետ և այնտեղից կստանար պատասխան, կարժանանար 100 հազար ֆրանկ մրցանակի։