Jump to content

Կալվին Վերդոնկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալվին Վերդոնկ
հոլ.՝ Calvin Verdonk
Քաղաքացիությունը  Ինդոնեզիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 26, 1997(1997-04-26)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կալվին Վերդոնկ (նիդ․՝ Calvin Verdonk, ապրիլի 26, 1997(1997-04-26)[1], Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս «Ֆեյենորդի» և Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդոնկը «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Թիմի հետ իր առաջին պրոֆեսոինալ պայմանագիրը Վերդոնկը կնքել է 2014 թվականի ապրիլի 24-ին[2]։ Էրեդիվիզիում իր դեբյուտը նա նշել է 2015 թվականի մարտի 8-ին՝ «Ռոտերդամի» դեմ խաղում։ 2015 թվականի նոյեմբերի 11-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[3]։

2016 թվականի մայիսի 24-ին Կալվինը վարձավճարով տեղափոխվել է «Զվոլե ՖԱ»[4]։

2017-18 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել ՆԷԿ-ի կազմում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Կալվինը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

2016 թվականին Նիդերլանդների մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Նա մասնակցել է Գերմանիայի[6], Ֆրանսիայի[7], Անգլիայի[8] և Խորվաթիայի[9] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Verdonk ziet droom uitkomen met eerste profcontract». feyenoord.nl (հոլանդերեն). Feyenoord. 2014 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Feyenoord bindt Calvin Verdonk tot 2020». feyenoord.nl (հոլանդերեն). Feyenoord. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «PEC Zwolle huurt Calvin Verdonk». peczwolle.nl (հոլանդերեն). PEC Zwolle. 2016 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «N.E.C. huurt Calvin Verdonk van Feyenoord». nec-nijmegen.nl (հոլանդերեն). NEC Nijmegen. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Германия (до 19) VS. Нидерланды (до 19) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016—07—21.
  7. «Нидерланды (до 19) VS. Франция (до 19) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2016—07—18.
  8. «Нидерланды (до 19) VS. Англия (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016—07—15.
  9. «Хорватия (до 19) VS. Нидерланды (до 19) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016—07—12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]