Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1986
Գլխադասային գրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միություն, հիմնվել է 1986 թվականին, Լոս Անջելեսում՝ հայ բժիշկների նախաձեռնությամբ։ Միության հետ համագործակցում են նաև հոգեբաններ, դեղագործներ։ Միությունը պարբերաբար կազմակերպում է անվճար բժշկական սպասարկում, առողջապահական հարցերի շուրջ հեռուստածրագրեր։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո զգալի օգնություն է ցույց տվել աղետյալներին, ուղարկել դեղորայք և սարքավորումներ, կառուցել առողջապահական կենտրոններ (ծրագրել է նաև Հայաստանում բացել շաքարախտի բուժման կենտրոն)։ Կազմակերպում է ակնաբույժների վերապատրաստում թե՝ Լոս Անջելեսում, թե՝ Հայաստանում։ Հրատարակում է “Newsletter” տեղեկատուն (1991 թվականից, անգլերենՍան Ֆրանցիսկոյում գործում է միության մասնաճյուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։