Jump to content

Կալանսուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կալանսուա
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
ՀամայնքԿենտրոնական մարզ[1]
Մակերես8,417 կմ²
ԲԾՄ37 մետր
Բնակչություն21 451 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքqalanmun.com
Կալանսուա (Իսրայել)##
Կալանսուա (Իսրայել)
Կալանսուա

Կալանսուա (արաբ․՝ قلنسوة‎‎, եբրայերեն՝ קלנסווה‎), քաղաք (2000 թվականից) Իսրայելիի Կենտրոնական մարզում։ Բնակչությունը՝ 21 451 մարդ (2015

Հին Կալանսուան գոյություն է ունեցել արդեն Սուրբ հողում խաչակիրների հայտնվելու ժամանակ և եղել է Կահիրե-Դամասկոս մեծուղու երկայնքով տեղակայված բնակավայրերի շարքում[2]։ Ժամանակագրություններում արձանագրվել է Կալանսուա ամրոցի փոխանցումը հիվանդախնամների միաբանությանը, որ 1128 թվականին կատարել է ասպետ Գոդֆրուա դը Ֆլյուժակը։ Հավանաբար հիվանդախնամներն ամրոցի վերահսկողությունը իրենց ձեռքում պահել են մինչև 1265 թվականն ընկած ժամանակահատվածի մեծ մասում (բացառությամբ 1887-1891 թվականների), երբ այն գրավել է մամլուք սուլթան Բեյբարս I-ը։ Խաչակիրների ամրոցի ավերակները պահպանվել են մինչև այժմ[3]։

1870-ական թվականներին գյուղի բնակչությունը կազմել է շուրջ 500 մարդ[4]։ 1882 թվականին Կալանսուան, որտեղ գերակշռում էին ամրոցի շուրջը կառուցված սամանից տները, եղել է կայմակների բնակավայր[5]։

Մինչ 1945 թվականը Կալանսուայի բնակչության թվաքանակը գերազանցել է 1500-ը, շրջակա հողերում աճեցվել են հիմնականում հացազգիներ, ինչպես նաև ցիտրուսներ, բանան ու այլ մրգատու ծառեր[6]։ 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմից հետո Կալանսուան, համաձայն Իսրայելի և Հորդանանի միջև կնքված զինադադարի պայմանների, հայտնվել է Իսրայելի տարածքում[7]։ 2000 թվականին Կալանսուան ստացել է քաղաքի կարգավիճակ։

Բնակչություն և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը 2018 թվականի սկզբին կազմել է 22 370 մարդ։ Բնակչությունը գրեթե ամբողջապես կազմված է արաբներից ու մուսուլմաններից։ Բնակչության թվաքանակն աճում է տարեկան 2,6 %-ով։ Բնակչության շուրջ 45 %-ը կազմում են մինչև 17 տարեկան երեխաները, իսկ 65 և ավելի տարեկանները կազմում են միայն 3,3 %[8]։

Քաղաքում գործում է 10 դպրոց, որոնցում ընդհանուր առմամբ կա 185 դասարան, որոնցից յուրաքանչյուրում սովորում է միջինը 30 աշակերտ։ 2012 թվականին դպրոդն ավարտածների 42,6 %-ը կրթության շրագիրը կատարել են ավարտական վկայական ստանալու մակարդակով, 27,4 %-ը՝ համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ մակարդակով[8]։

Քաղաքային խորհրդում ընտրվում է 12 պատգամավոր[8]։ Քաղաքապետն ընտրվում է քվեարկությամբ սկսած 1978 թվականից։ 2011 թվականին կաշառակերության և հանցագործ պայմանավորվածության մեղադրանքով ձերբակալվել է Կալանսուայի գործող քաղաքապետ Մահմուդ Հաջիջան[9]։ Նրա գործով դատավարությունն ավարտվել է նրա ու նրա խորհրդական Յուսուֆ Մերիի դեմ մեղադրական դատավճռով[10]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի շուրջ 6000 բնակիչներ վարձու աշխատողներ են, որոնց 46,5 %-ը վաստակում է նվազագույն աշխատավարձից էլ քիչ գումար։ Քաղաքի 617 բանկիչներ անհատ ձեռներեցներ են։ 2011 թվականի տվյալներով՝ քաղաքում միջին աշխատավարձը կազմել է 5385 շեկել (տղամարդկանցը՝ միջինը 6264 շեկել, կանանցը՝ 3797), իսկ անհատ ձեռներեցի ամսական միջին եկամուտը կազմել է 5500 շեկել[8]։

2011 թվականին քաղաքային բյուջեի եկամուտը կազմել է 63 486 շեկել, ծախսերը՝ 64 111 շեկել։ Քաղաքային խորհրդի ընդհանուր պարտքը կազմել է 28,5 հազար շեկել[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Richard Hartmann. Die Straße von Damaskus nach Kairo // Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft. — 1910. — Bd. 44. — S. 675-676.
  3. Denys Pringle. Qalansuwa // Secular Buildings in the Crusader Kingdom of Jerusalem: An Archaeological Gazetteer. — Cambridge University Press, 1997. — P. 77-78. — ISBN 0-521-46010-7.
  4. V. Guérin. Kalansaoueh // Description géographique, historique et archéologique de la Palestine, Tome II. — Paris : L'Imprimerie Nationale, 1875. — P. 350-352.
  5. Conder, C. R., and Kitchener, H. H. Kulunsaweh // The survey of western Palestine: memoirs of the topography, orography, hydrography, and archaeology. — London, 1883. — Vol. II. — P. 165.
  6. Sami Hadawi. Village Statistics of 1945: A Classification of Land and Area ownership in Palestine. — Beirut, 1970. — P. 76, 127.
  7. Benny Morris. 1948: A History of the First Arab-Israeli War. — Yale University Press, 2008. — P. 272. — ISBN 978-0-300-12696-9.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Քաղաքի էջը Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի կայքում(եբրայերեն)
  9. «Полиция арестовала чиновников муниципалитета Калансуа по подозрению во взяточничестве». NEWSru.co.il. 19 июня 2011. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «Мэр арабского города осужден за вымогательство». Cursorinfo.co.il. 18 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալանսուա» հոդվածին։