Կալադերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կալադերե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԿիլիկիա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալափարցի
Ժամային գոտիUTC+3

Կալադերե կամ Գալատերե, գյուղ Կիլիկիայում, Վահկայի շրջանում։

Գտնվում է բլուրների վրա՝ շրջապատված այգիներով ու պարտեզներով։ 1915 թվականին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։

Կալադերեի բնակիչները տեղահանվել են 1915 թվականին և տարվել Սիրիայի անապատներ։ Նրանց մեծ մասը զոհվել է համաճարակից և ջարդից։ 1918 թվականին ողջ մնացած հատուկենտ կալադերեցիներ վերադարձել են հայրենի գյուղ, բայց 1921 թվականին՝ ստիպված հեռացել։

Այժմ Կալադերեն ավերակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169