Կաթիլային ոռոգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաթոցիկ

Կաթիլային ոռոգում, ոռոգման մեթոդ, որի օգնությամբ բույսերը խոնավության օպտիմալ քանակություն են ստանում ողջ վեգետացիոն ժամանակաշրջանի ընթացքում։ Դա իր հերթին ապահովում է արմատների ինտենսիվ շնչառությունը և նպաստում է նրանց ակտիվ զարգացմանը։ Կաթիլային ոռոգումը մի մեթոդ է, որում ջուրը դոզատորի միջոցով անմիջականորեն մատակարարվում է բույսերի արմատային աճող գոտի կարգավորելի փոքր չափաբաժիններով։ Այն ապահովում ե ջրի և այլ ռեսուրսների զգալի խնայողություններ (էներգիաի, խողովակաշարի, պարարտանյութերի և աշխատանքային ծախսի)։ Կաթիլային ոռոգւմը ունի նաև այլ առավելություններ (ավելի վաղ բերք, հողի էրոզիայի կանխարգելում, նվազեցնում է մոլախոտերի և հիվանդությունների տարածման հավանականությունը)։ Մեթոդի համատարած օգտագործումը առաջին անգամ ստացել են Իսրաելում[1], որտեղ 1950-ականներին սկսեցին կաթիլային ոռոգման համակարգի ներդրման փորձեր։ Ի սկզբանե կաթիլային ոռոգումը լայն տարածում ստացավ ջերմոցային արտադրության մեջ, սակայն այսօր լայնորեն օգտագործվում է բաց դաշտում բանջարեղենի մրգերի և խաղողի մշակության մեջ։

Տեխնոլոգիա և սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթիլային ոռոգման համակարգը սովորաբար բաղկացած է լինում.

  1. Զտման խողովակաշարի հանգույցից
  2. Ֆերտիգացիայի հանգույց (ֆերտիգացիա-պարարտանյութի օգտագործում և ոռոգման ջրով վարակազերծում)
  3. Գլխավոր խողովակաշար
  4. Խողովակաշարի և կաթիլային գծի հսկիչից
Կաթիլային ժապավենի միացումը

Կաթիլային գիծը բաժանում է կաթիլային խողովակը և ժապավենը։ Առաջին դեպքում նկատի են ունենում պոլիէթիլենային խողովակ 16-ից 20 մմ տրամագծով, 100 միկրոնից մինջև 2 սմ պատի հաստւթյամբ կաթիլային կցորդիչ։

Կաթիլային գծերը կոչվում են ժապավեններ, որոնք պատրաստված են խողովակի մեջ պոլիէթիլենային շերտից, զոդված կամ կպցված ջերմային եղանակով։ Ոռոգման համակարգում նաև օգտագործում են ժապավենի կամ շտուցերի կցորդիչներ։

Հիմնական էլեմենտներից մեկը հանդիսանում է կաթիլային ժապավենը։

Այն իրենից ներկայացնում է փոքր տրամագծով, բարակ պատերով, ջրթող և կաթիլային խոռոչ, որի միջոցով խոնավությունը մատակարարվում է յուրաքանչյուր բույսի արմատային գոտի։

Ժապավենի տեսակները տարբերակում են կախված կաթիլային տեսակից։

  • Ճեղքավոր ժապավենի ամբողջ երկարությամբ ձգվում է լաբիրինթային ջրանցքը, որը ջրի արտահոսքի համար բաժանվում է բարակ հավասար ճեղքերի։ Նման արտադրատեսակները հարմար են մեքենայացված դասավորման և ջրի հավասարաչափ բախշմանը, իսկ նոր մշակումներում նախատեսված է ինքնամաքրման նոր մեխանիզմ։
  • Էմիտեր` ժապավենի մեջ մեկը մյուսից առանձին դասավորվում են կոշտ, հարթ լաբիրինթային կաթոցիկներ՝ նշված քայլով մեկը մյուսի միջև։ Մրրկային հոսքի ստեղծման հաշվին այդպիսի արտադրատեսակները ինքնամաքրվում են ոռոգման արդյունքում։

Կաթոցիկների դասավորությունը լինւմ է․ շահավետ (ճնշումը համակարգում ջուրը թափվում է համաչափ՝ անկախ տարածքի թեքութըունից և ոռոգման շարքի երկարությունից) և ոչ շահավետ (ջրի ծախսը կախված է ռելիեֆից, ոռոգման երկարությունից և ճնշման հեղուկից)։ Ժապավենի նմանօրինակ հանդիսանում է կաթիլային խողովակի պատը, որը մի քանի անգամ հաստ է։ Այս տարբերակը ավելի թանկ է և հարմար է ավելի երկարատև շահագործման (6-7 տարի)։

Հիմնական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստանդարտ և առավել տարածված է 16 մմ տրամագծով խողովակաշար, որի համար առանց դժվարության կարելի է վերցնել լրացուցիչ կցամասեր և նրա օգնությամբ ստեղծել գործնական ոռոգման ցանց։ 22 մմ Խողովակաշար կիրառվում է հազվադեպ, իսկ դրա օգտագործումը շատ խոշոր տնտեսությունների և տեխ հրապարակների այդպիսի արտադրության ոռոգելի շարքերի երկարությունը կարող է հասնել 400-450 մ կախված ոռոգման ընդունելի որակից։
  • Պատի հաստության ցուցանիշը չափվում է միլով (1 միլ-0, 025 մմ), որը որոշվում է ժապավենի մեխանիկական ամրությունով և նրա դիմացկունությամբ։ Առավել բարակապատ են հանդիսանում 5-6 միլիմետր հաստությամբ ապրանքները, որոնք օգտագործվում են մեկ ժամանակաշրջան և ենթարկվում օգտահանության։ Վնասվածքին ավելի կայուն և բազմակողմանի կլինի 7-8 միլիմետր հաստությամբ ժապավենը, որը պիտանի կլինի կրկնակի օգտագործման դեպքում եթե այն խնամքով օգտագործվի ջրի մաքրման համար, իսկ սեզոնի ավարտին լվանալ, չորացնել, և խնամքով պահել։Հաստապատ արտադրատեսակներին պատկանում է 10-15 միլիմետրը, որոնք լավ էին ներկայացվել քարքարոտ հողի, կենդանիների, միջատների, թրչունների, կամ հողի մշակման բարձր ռիսկի պայմաններում։
  • Էմիտերիայի ներկառուցված տեսակը՝ Ճեղքավոր կամ ներկառուցված (շահավետ և ոչ շահավետ ) կաթոցիկներ։
  • Էմիտերիայի արտադրություն՝, ոչ շահավետ էմիտերիան ինչպես կանոն տարբերվում է ոչ մեծ արտադրությամբ, որը կազմում է 1, 0-1, 6 լ/ժամ։ Ոռոգման այդպիսի նորմերը բարենպաստ են մշակահողերի մեծամասնությանը, սակայն ոռոգման ջրի մաքրման պահանջները բարձր են, քանի որ ջրթող բարակ ջրանցքները հեշտ են խցանվում։ Շահավետ կաթոցիկները կարող է կազմել 2-3, 8 լ/ժամ, իսկ դրանց շատ հաճախ կիրառում են գրունտային ավազներում բարձր ներծծվող ունակության տակ պահանջվում է ոռոգման ուժեղացված մշակվածություն։
  • Կաթոցիկների միջև հեռավորությունը կարող է կազմել 10-ից մինչև 40 սմ և ավելի ։

Հաշվի առնելով բույսերի սածիլների ուրվագիծը, հողի տիպը և ջրի անհրաժեշտությունը մշակաբույսերում, կաթոցիկներով ժապավենը՝ մշակաբույսերի համատարած ցանքի համար տեղակայված է իրարից 10-20 սմ հեռավորության վրա(կանաչի, սոխ, հազար)։Ընդ որում հողը ամբողջությամբ թրջվում է շերտերով, բացի այդ նման արտադրատեսակները համապատասխանում են թեթև ավազոտ հողերին, ինչպես նաև այն դեպքում երբ գծամետրի համար պահանջվում է ջրի մեծ ծախս, կաթոցիկների միջև եղած 30 սմ հեռավորությունը բավարարում է որոշ հեռաշար ցանվող բանջարեղենային և հատապտուղային մշակաբույսերի կարիքները։

  • Աշխատանքային ճնշում՝ արտադրողները ցույց են տալիս ճնշման ստորին և վերին շեմերը, որոնք անհրաժեշտ է պահպանել շահագործման ընթացքում։ Ժապավենի համար պատերի միջին հաստության և ջրի ծախսի ցուցանիշը կազմում է համապատասխանաբար միջինը 0, 2-0, 3 և 0, 8-1, 1 ճնշում, ավելի մեծ արտադրատեսակի շահագործման ժամանակ նվազագույնը 0, 4-0, 8 իսկ առավելագույնի դեպքում շուրջ 1, 8-2, 0 ճնշում։
  • Ժապավենի երկարակեցության վրա ազդում են ուլտրամանուշակագույնի հանդեպ դիմադրությունը և քիմիական միացությունների կարևոր հատկությունները։ Եթե նախատեսվում է ֆերտիգացիա, ապա արտադրատեսակի կայունությունը մակրոէլեմենտների և միկրոէլեմենտների նկատմամբ կլինի լրացուցիչ առավելություն։

Առավելություններ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթիլային ոռոգում և կաթիլային ոռոգման պահուստային խողովակները Հնդկաստանի Չինավալ գյուղի բանանի պլանտացիաներում
Առանց զամբյուղի կաթիլային ոռոգում
Փոխհատուցված Ճնշումը անբաժանելի ցնցուղի վրա, առանց աճող ալիքների

Կաթիլային ոռոգման առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարարտանյութերի և սնուցող նյութերի կորուստը հասցվում է մինիմումի՝ հիմնայնացման նվազեցման և տեղային օգտագործման շնորհիվ:
  • Ճիշտ գործարկման դեպքում ջրի օգտագործման արդյունավետությունը բարձր է:
  • Դաշտի հարթացման կարիք չկա:
  • Անկանոն ռելիեֆ ունեցող դաշտերը տեղաբաշխվում են:
  • Խմելու համար ոչ պիտանի վերաշրջանառված ջուրը կարող է անվտանգ լինել օգտագործման համար:
  • Արմատի շրջանում խոնավությունը կարող է պահպանվել դաշտի մակարդակով:
  • Հողի էրոզիան նվազում է:
  • Նվազում է նաև մոլախոտերի աճը:
  • Ջրի բաշխումը միատեսակ է (համաչափ է) այն վերահսկվում է ջրի յուրաքանչյուր շիթի հետ:
  • Աշխատանքի ինքարժեքն ավելի ցածր է, քան ոռոգման մյուս ձևերում:
  • Ջրամատակարարման խափանումները կարելի է կարգավորել՝ կարգավորելով փականներն ու կաթոցիկները:
  • Պարարտանյութերի ներարկումն իրականացվում է մինիմալ կորուստով:
  • Սաղարթը չոր է մնում՝ նվազեցնելով հիվանդացման ռիսկի գործոնը:
  • Ոռոգման այս համակարգը սովորաբար աշխատում է ավելի ցածր ճնշման տակ, քան մյուսները՝ քչացնելով էլեկտրաէներգիայի ծախսը:

Կաթիլային ոռոգման թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբնական արժեքը կարող է լինել ավելին, քան վերադիր ծախսերը:
  • Արևի ճառագայթները կարող են ազդել կաթիլային ոռոգման համար օգտագործվող խողովակների վրա՝ կրճատելով դրանց պիտանելիության ժամկետը[2]:
  • Եթե ջուրը անհրաժեշտ կերպով չի զտվում, իսկ սարքավորումներն անհրաժեշտ ձևով չեն պահպանվում, ապա դա կարող է հանգեցնել խցանման:
  • Ստորգետնյա կաթոցի ժամանակ ոռոգիչը չի կարող տեսնել օգտագործվող ջուրը: Դա կհանգեցնի նրան, որ գյուղացին չափազանց շատ ջուր կօգտագործի (ցածր արդյունավետություն), կամ ոչ բավարար քանակությամբ ջուր, որը հատկապես բնորոշ է այն հողագործներին, ովքեր ավելի քիչ փորձառություն ունեն կաթիլային ոռոգման բնագավառում:
  • Կաթիլային ոռոգումը կարող է անբավարար լինել, եթե հերբիցիտները կամ պարարտանյութերն ակտիվանալու համար անհրաժեշտություն ունեն ջրամղիչով ոռոգման:
  • Կաթիլային ժապավենը բերքահավաքից հետո առաջ է բերում մաքրման լրացուցիչ ծախսեր:
  • Ջրի, ժամանակի և բերքի կորուստ, եթե համակարգը սխալ է գործարկված: Այս համակարգը պահանջում է բոլոր համապատասխան գործոնների հանգամանորեն ուսումնասիրություն՝ տեղանքի ռելիեֆը, հողը, ջուրը, մշակաբույսեր, ագրո-կլիմայական պայմաններ, ինչպես նաև համակարգի և նրա բաղադրիչ մասերի պիտանելիությունը:
  • Ավելի փափուկ հողում ստորգետնյա կաթոցիկը կարող է չթրջել հողի մակերևույթը բույսի աճի համար: Պահանջվում է սարքավորման տեղադրման խորության մանրակրկիտ ուսումնասիրություն:
  • Կաթիլային ոռոգման համակարգերի մեծ մասը նախատեսված է բարձր արդյունավետության համար, որը նշանակում է հիմնայնացման ցածր ֆրակցիա, կամ դրա իսպառ բացակայություն: Առանց աղի բավարար հիմնայնացման, որն առաջանում է ոռոգման ջրի հետևանքով, դրանք կարող են կուտակվել արմատի շրջանում (սովորաբար խոնավացվող շրջանի եզրերին): Մյուս կողմից կաթիլային ոռոգումը թույլ է տալիս խուսափել ավանդական մակերեսային ոռոգումից, որը կարող է առաջացնել աղերի կուտակում վերից վար:
  • Այս համակարգի խողովակները հաճախ վնասում են կրծողները, ամբողջ խողովակը փոխելու անհրաժեշտություն է առաջանում, որն էլ իր հերթին նոր ծախսեր է պահանջում:
  • Չկա երաշխիք, որ կաթիլային ոռոգման խողովակները կարող են դիմանալ ձմեռային սառնամանիքին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sitton, Dov. Development of Limited Water Resources: Historical and Technological Aspects // Israeli Ministry of Foreign Affairs, 20 сентября 2003
  2. Yang Chun Z., Yaniger Stuart I., Jordan V. Craig, Klein Daniel J., Bittner George D. (1 July 2011)։ «Most Plastic Products Release Estrogenic Chemicals: A Potential Health Problem That Can Be Solved»։ Environmental Health Perspectives 119 (7): 989–996։ PMC 3222987։ PMID 21367689։ doi:10.1289/ehp.1003220 – via PubMed Central 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]