Jump to content

Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ
Տեսակազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք, Իսպանիայի ազգային պարկ և կղզեխումբ
Երկիր Իսպանիա[1]
ՎարչատարածքՊալմա դե Մալյորկա
ԲԾՄ172 մետր
Մակերես907,94 կմ²[2] և 91 420,31253 հեկտար[1]
Մասն էԻսպանիայի Ազգային պարկերի ցանց
Աշխարհագրական տեղադրությունԿաբրերա
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորումապրիլի 29, 1991 և 1991[1]
Քարտեզ
Քարտեզ

Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ (կատ.՝ Parc Nacional Maritimoterrestre de l'Arxipèlag de Cabrera, իսպ.՝ Parque Nacional Marítimo-Terrestre del Archipiélago de Cabrera), ազգային պարկ Իսպանիայի Բալեարյան կղզիներում (կատ.՝ Illes Balears,իսպ.՝ Islas Baleares), Կաբրերա կղզեխմբում ։ Բալեարյան կղզիները համարվում են ինքնավար համայնք և իսպանական պետության մի մասն են։ Պարկը զբաղեցնում է 100 քառակուսի կիլոմետր, որից 87 քառակուսի կիլոմետր տարածքը ջուր է։ Կղզին չունի բնակչություն, բայց այնտեղ կարող են գտնվել պարկի անձնակազմի 100 անդամ և այլ մարդիկ։

Աշիպելագն ունի մեծ բնական արժեք։ Հեռու լինելու պատճառով, ողջ պատմության ընթացքում մնացել է անփոփոխ։ Կաբրերայի ծովափը համարվում է իսպանական ափի և իհարկե, Միջերկրական ծովի ամենալավ արգելոցներից մեկը։ Կղզում ապրում են շատ ճայեր և այլ էնդեմիկ տեսակներ։ Շնորհիվ բարենպաստ պայմանների՝ կղզում բուսական և կենդական աշխարհը բնակեցված է շատ թռչուններով, դրա համար պարկը հայտարարված է որպես հատուկ անվտանգության գոտի։

Վարչական առումով կղզին պատկանում է Պալմա դե Մալյորկա մունիցիպալիտետին, չնայած հեռու է նրանից։

Կաբրերայի 14-րդ դարի ամրոցը

1973-1986 թվականներին կղզու պաշարումը արգելք հանդիսացավ աշիպելագի պաշտպանությունը ստեղծելու համար։ 1988 թվականին Բալեարյան կղզիների խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև՝ «Կաբրերա կղզեխմբի ազգային պարկի ստեղծման համար», որն ուղարկվել է Իսպանիայի խորհրդարան, և 1991 թվականի ապրիլի 29-ին այդ ծրագրին տվել է օրենքի ուժ[3]։ Պարկը, ինչպես և օրենքը վերհսկվում են «Կաբրերա կղզեխմբում ծովային ազգային պարկի օգտագործման գլխավոր նախագիծ և կառավարում» նախագծով[4], որը հաստատվել է 2006 թվականին հուլիսի 1-ին 58/2006 հրամանով։

Ճամփորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրերա կղզեխմբի ազգային պարկը տարածք է, որտեղ ջրի շարժումը սահմանափակված է և նավակները կարողանում են խարսխել մինչը նավահանգիստ։ Շատ էնդեմիկ տեսակներ կենդանի են մնացել Կաբրերայում, այն դեպքում, երբ Բալեարյան կղզիների ուրիշ մասերում դրանք վերացել են։ Այդպիսի տեսակներ են՝ դելֆիները և որորները։ Խիստ վերահսկողություն կա ստորջրյա սուզման նկատմամբ, և տրվում է այցելության լիցենզիա ընդամենը մեկ օրով։ Կղզու էքսկուրսիան հազվագյուտ երևույթ է, դրան հետևում է դայվինգիստների համայնքը։ Թույլատրվում են միայն ազատ զբոսանքներ։ Կղզու վրա կա զբոսաշրջության կենտրոն՝ 14-րդ դարի ամրոց և թանգարան, ինչպես նաև հուշանվերների վաճառակետ և սրճարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
  2. https://www.miteco.gob.es/es/parques-nacionales-oapn/participacion-publica/ampliacion-cabrera_tcm30-481515.pdf
  3. «Act 14/1991 for the Creation of the Cabrera Archipelago Maritime-Terrestrial National Park» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Pla d'ús i gestió del Parc Nacional Maritimoterrestre de l’Arxipèlag de Cabrera

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ» հոդվածին։