Ծուռ տնակ
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սոպոտ |
Հասցե | ul. Haffnera 6, 81-717 Sopot |
Ճարտարապետական ոճ | պոստմոդեռն ճարտարապետություն |
Բացված | 2004 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Ծուռ տնակ (լեհ.՝ Krzywy Domek), գրասենյակային-առևտրային կենտրոն Լեհաստանի Սոպոտ քաղաքում։
Տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Մոնտե Կասինոյի հերոսների փողոցում (լեհ.՝ Bohaterów Monte Cassino), թիվ 53 շինությունն է։
Կառուցվել է 2004 թվականին ճարտարապետներ Շոտինսկիների և Զալևսկու նախագծով։ Շինարարության համար ընտրված ոճը հիմնված է տեսողական պատրանքի, ճարտարապետական պոստմոդեռնիզմի, դեկոնստրուկտիվիզմի վրա[1]։
Այս նախագծի ճարտարապետները ոգեշնչվել են նկարիչներ Յան Մարցին Շանցերի և Պեր Օսկար Դալբերգի հեքիաթների նկարազարդումներից[1]։
Շենքի օգտակար մակերեսը մոտ 4000 մ² է։ Օբյեկտը «Ռեզիդենտ» առևտրի կենտրոնի մի մասն է։ Առաջին հարկում առևտրային տարածքներ են, ռեստորան և խաղային ավտոմատների սրահ[1]։ Երկրորդ հարկում են «Radio RMF FM»-ի և «Radio RMF МАXXX»-ի ստուդիաները[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «MyBestPlace - Krzywy Domek, the extravagant “crooked house” of Sopot»։ mybestplace.com (անգլերեն)։ Վերցված է 2023-02-17
- ↑ «RMF FM Trójmiasto»