Ծովակալ Ուշակովի հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Ծովակալ Ուշակովի հուշարձան (Դոնի Ռոստով)
Памятник Ушакову.jpg
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2001
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ծովակալ Ուշակովի հուշարձանը

Ծովակալ Ուշակովի հուշարձան (ռուս.՝ Памятник адмиралу Ушакову), ռուս ծովապետ, Սևծովյան նավատորմի, Միջերկրական ծովում ռուս-թուրքական նավատորմի հրամանատար ծովակալ Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ուշակովի հուշարձանը Դոնի Ռոստով քաղաքում։ Հուշարձանը բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 16-ին։ Քանդակագործն է ՌԴ վաստակավոր նկարիչ (2004) Անատոլի Անդրեևիչ Սկնարինը։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողներն են Ռոստովի սուվորովյան-նախիմովյան ակումբի անդամները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ծովակալ Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ուշակովը կյանքը նվիրել է ռուսական Սևծովյան նավատորմին ծառայությանը։ Նա ծովային մարտերի վարպետ էր, եղել է ռուսական ռազմածովային տեխնիկայի հիմնադիրը, նպաստել է առագաստային նավատորմի մարտավարության լուրջ զարգացմանը։ Բազմաթիվ գործերում հաջողակ ծովակալը եղել է մեծագույն զորահրամանատար։

Կյանքի ընթացքում Ուշակովը չի կրել ոչ մի պարտություն թշնամու դեմ մարտերում, չի կորցրել ոչ մի նավ, նրա առաջնորդությամբ ոչ մի նավաստի գերի չի ընկել։

Ուշակովի ուղին սկսվել է Դոնից։ Այստեղ նա ավարտել է Ծովային կուրսանտական կորպուսը։ Երիտասարդ սպան ծառայել է Դոնի (Ազովյան) նավատորմում՝ ծովակալ Ալեքսեյ Սինյավինի հրամանատարությամբ։ Ֆեոդոր Ուշակովը պետք է պահպաներ Ազովի ափը, Դոնի ստորին ավազանը և Ազով բերդը հակառակորդի հնարավոր հարձակումներից։

Ռուսական նավատորմն այդ ժամանակ զարգանում էր արագացված տեմպերով և պահանջում էր նոր նավերի մշտական համալրում։ Ազովի նավատորմի նավերի շինարարության համար միչման Ուշակովը զբաղվում էր անտառի մատակարարմամբ։

1769 թվականին Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցում նա ստացավ լեյտենանտի կոչում։ Դոնում և Մերձազովիեում Ֆ. Ֆ. Ուշակովը մնացել է մինչև 1775 թվականը։ Ծառայությունը և Ազովյան արշավախմբում անցկացրած տարիները երիտասարդ սպայի համար ռազմական արվեստի դպրոց էին։ Զորավարն ավելի ուշ ասել է.

Aquote1.png Ողջ էությամբ ես հավատարիմ եմ ծառայությանը և ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում, քան պետությանն օգտակար լինելու մասին։ Aquote2.png


2001 թվականին Դոնի Ռոստովում, Դոն գետի ափին, Ռոստովի սուվորովյան-նախիմովյան ակումբի նախաձեռնությամբ, տեղադրվեց ծովակալ Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ուշակովի հուշարձանը։ Հուշարձանի հեղինակը ռոստովցի քանդակագործ Անատոլի Սկնարինն է։ 2001 թվականի օգոստոսի 5-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Մորդովիայի մետրոպոլիայի Կրասնոսլոբոդսկայա թեմի Սանակսարյան ուղղափառ վանքում ծովակալ Ֆյոդոր Ուշակովը դասվել է սրբերի կարգին որպես Սարանսկի և Մորդովիայի թեմի տեղապաշտ սուրբ։ Հանդիսավոր ժամերգությունն անցել է Սանակսարյան վանքում։ Ուշակովի սրբացման գործքում նշվում է.

Aquote1.png Նրա քրիստոնյա հոգու ուժը դրսևորվել է ոչ միայն Հայրենիքի համար մղված մարտերում փառավոր հաղթանակներով, այլև մեծ գթասրտության մեջ, որը զարմացրել է նույնիսկ պարտված թշնամին... Ծովակալ Ֆեոդոր Ուշակովի գթասրտությունը պատում էր բոլորին[1]։ Aquote2.png


Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Ֆ. Ուշակովի հուշարձանը ծովակալի կիսանդրին է, որը տեղադրված է գրանիտե պատվանդանին։ Պատվանդանը գոտեվորված է բրոնզե պսակով։ Հուշարձանը կանգնած է ծաղկանոցով գրանիտե հարթակի կենտրոնում, որն արգելապատված է մետաղյա շղթաներով միացված կլոր գրանիտե գնդակների տեսքով պատնեշով։ Հուշարձանից ձախ ընկած է շղթայված սև մետաղական խարիսխ։ Դեպի հուշարձան տանում են երկու աստիճաններ։ Հուշարձանի պատվանդանին գրված է. «Ծովակալ Ուշակով»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гурвич С. Гордость русского флота/ С. Гурвич// Молот.- 1974.- 29 июля.
  • Дадашева Д. Будет у адмирала Ушакова свой ростовский постамент!/ Д. Дадашева// Вечерний Ростов.- 2001.- 7 авг.- С. 2.
  • Клавдиев С. Здесь покоится прах адмирала Ушакова/ С. Клавдиев// Наше время.- 2002.- 15 февр.- С. 3.
  • Последний причал адмирала Ушакова – Набережная Дона// Вечерний Ростов.- 2000.- 6 июня.
  • Святой русский флотоводец// Наше время.- 2001.- 21 сент.- С. 3.
  • Что Дону Ушаков? Что Дон Ушакову?// Наше время.- 2001.- 16 нояб.- С. 7.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]