Ծոու Ծինյուան
Ծոու Ծինյուան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Յիբին, Սիչուան, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Chengdu Sport University? |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Zou Jingyuan Վիքիպահեստում |
Ծոու Ծինյուան (հունվարի 3, 1998, Յիբին, Սիչուան, Չինաստան), չինացի մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Ասիական խաղերի կրկնակի չեմպիոն և արծաթե մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծոու Ծինյուան ծնվել է 1998 թվականի հունվարի 3-ին Իբինի քաղաքային շրջանում (Սիչուան մարզ)։ Նա սկսել է զբաղվել մարզաձևով երեք տարեկանում[1]։
2017 թվականին Ծոուն առաջին անգամ ընդգրկվել է Չինաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը և գրեթե միանգամից իրեն դրսևորել է մրցաշրջանի գլխավոր միջոցառման ժամանակ։ Երիտասարդ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել իր սիրելի գործիքի՝ զուգափայտի վարժություններում՝ առաջ անցնելով աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի հաղթող Օլեգ Վեռնյաևից, ինչպես նաև 2016 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դավիդ Բելյավսկուց[2]։
2018 թվականին չինացի մարզիկը կրկին հանդես է եկել մրցաշրջանի հիմնական միջոցառումներում։ Ասիական խաղերում Ծոուն հաղթել է թիմային բազմամարտում և զուգափայտում, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել նժույգաթափք վարժությունում։ Մի քանի ամիս անց չինացին պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը զուգափայտում և հաղթել Է թիմային մրցակցությունում։
2019 թվականի աշխարհի առաջնությունում Ծոուն դարձել է թիմային բազմամարտի արծաթե մեդալակիր։ Ըստ առանձին սարքերի մրցույթների, չինացի մարզիկը չի կարողացել բարձրանալ պատվո հարթակին նժույգաթափք վարժությունում և չի մացնակցել զուգափայտի եզրափակչին։
Լավագույն արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնություններ
- Ոսկե մեդալ - 2017 թվականի աշխարհի առաջնություն (Մոնրեալ, Կանադա) (զուգափայտ)
- Ոսկե մեդալ - 2018 թվականի աշխարհի առաջնություն (Դոհա, Կատար) (թիմային բազմամարտ)
- Ոսկե մեդալ - 2018 թվականի աշխարհի առաջնություն (Դոհա, Քաթար) (զուգափայտ)
- Արծաթե մեդալ - 2019 թվականի աշխարհի առաջնություն (Շտուտգարտ, Գերմանիա) (թիմային բազմամարտ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zou Jingyuan (CHN) - Athletes». Международная федерация гимнастики FIG. Արխիվացված է օրիգինալից 2018-09-22-ին. Վերցված է 2018-09-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Гимнаст Белявский завоевал бронзу ЧМ на брусьях, победил китаец Цзоу Цзинюань». rsport.ria.ru. 2017-10-08. Արխիվացված օրիգինալից 2018-10-30-ին. Վերցված է 2018-09-22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 3 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չինաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ