Ծխաբույս վայլանտիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխաբույս վայլանտիի
Ծխաբույս վայլանտիի
Ծխաբույս վայլանտիի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Ծխաբուսայիններ (Fumarioideae)
Ցեղ Ծխաբույս (Fumaria)
Տեսակ Ծխաբույս վայլանտիի (F. vaillantii)
Միջազգային անվանում
Fumaria vaillantii

Ծխաբույս վայլանտիի (լատին․՝ Fumaria Vaillantii), ծխաբույսազգիների ընտանիքի միամյա մոլախոտ։ Ծլում է հիմնականում գարնանը, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Հարավային կիսագնդում կարող է հանդես գալ նաև ձմեռող ձևերով։ Ունի ուժեղ ճյուղավորված առանցքային արմատ, որը թափանցում է մինչև 30 սմ խորությամբ։ Տերևները կապտականաչավուն են, եռակի փետրաձև, որոնք բաժանվում են մատնաձև բարակ տերևիկների։ Ունի կապտամանուշակագույն ծաղկաբույլ, որի գույնը տերևների գույնի հետ ստեղծում է ծխի տպավորություն, որից և առաջացել է անվանումը։ Ունի մանր, կանաչավուն պտուղներ։ Մեկ բույսը տալիս է 300-1600 սերմ, բազմանում է միայն սերմերով։ Տարածված է գրեթե ողջ Եվրոպայում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս վայլանտիի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս վայլանտիի» հոդվածին։