Ծեփում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծեփում, պլաստիկ փափուկ նյութերի (կավ, պլաստիլին, մեղրամոմ) զանգվածը կուտակելու կամ կտրատելու միջոցով քանդակ ստեղծելու եղանակ։ Ծեփումը քանդակագործի աշխատանքի գործընթացի նախնական փուլն է։ Ծեփման միջոցով պատրաստում են բնօրինակներ և էսքիզներ։ Այն գեղարվեստական ուսուցման սկզբնական ձևերից է (նաև՝ մանկապարտեզում, դպրոցումՔանդակագործության, գրաֆիկայի և գեղանկարչության մեջ ծեփում (կամ մոդելում) ասելով հասկացվում Է նաև ծավալի և պլաստիկ ձևի արտահայտումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 124