Ծեր կաղնու հեքիաթը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1949 |
«Ծեր կաղնու հեքիաթը» (ռուս.՝ Сказка старого дуба), սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Օլգա Խոդատաևայի կողմից 1949 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Մուլտֆիլմը բնության հանդեպ մարդու վերաբերմունքի մասին է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ շատ վաղուց այդ տարածքում ապրում էր մի տղա, որի անունը Մակարկա էր։ Մի անգամ, երբ նրա տատիկը գնացել էր քաղաք, Մակարկան սկսում է զբոսնել և ջարդել ծառերը, թռչունների բները ճտերով վայր գցել, նաև փորագրել ծառերի բների վրա իր անունը։ Հին կաղնին տղային նկատողութուն է անում` «միթե՞ այդպես կարելի է»։ Այդ խոսքերին հանդուգն Մակարկան պատասխանում է, որ սարսափելի ոչինչ չկա։ Այդ պահին ծառերը և թռչունները որոշեցին, որ պետք է դաս տան անպիտան տղային և սկսվում է մի խառնաշփոթ, ինչից հետո անկարգ տղան ստիպված է լինում մտորել և ներողություն խնդրել։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ | Ն. Կոպյևսկի և Դ. Մալինսկի |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Նկարիչ-բեմադրիչ | Պյոտր Նոսով |
Կոմպոզիտոր | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչունային օպերատոր | Ս. Րենսկի |
Նկարչի օգնական | Իրինա Կուրապովա |
Նկարիչ-մուլտիպլիկատոր | Վլադիմիր Դանիլևիչ, Իգոր Պոդգորսկի, Լև Պոպով, Եվգենի Տրունով, Իոսիֆ Ստարյուկ, Բորիս Չանի |
Ֆոնի նկարիչներ | Դմիտրի Անպիլով, Գալինա Նեվզորովա |
Տեխնիկական օգնական | Կ. Ապեստինա |
Մոնտաժողի օգնական | Ա. Ֆիրսովա |
2001 թվականի հնչունավորումն իրականացրել են | Տատյանա Կանաևա, Ալեքսանդր Կոտով, Իրինա Մալիկովա, Վիտալի Օվանեսով |
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և վերահնչունավորվել է «Ստուդիա АС » ԲԲԸ և «Մանկական սեանս 1» ԲԲԸ ստուդիաների կողմից։ Նոր տարբերակում ամբողջապես փոխված է ձայնագրությունը։ Նոր վերահնչունավորման մեջ ընդգրկվել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխված են հնչունային ռեժիսորի և դերասանների տվյալները։
Նոր հնչյունավորումը ծայրահեղ բացասական է ընդունվել հեռուստադիտողների մեծամասնության կողմից, ինչպես նաև մասնագիտական ընկերակցության անդամների կողմից[1][2]։ Պատկերի վերականգնման որակը ևս երբեմն քննադատվում է։
Տեսաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին DVD ֆորմատով թողարկվել է մուտֆիլմերի հավաքածու «Անտառային հեքիաթներ» (տարածող` «Սոյուզ Վիդեո»)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի երաժշտական ուղեկցության մեջ օգտագործվել է Պյոտր Չայկովսկու «Հումերեսկա»-յի գործիքավորումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|