Ծեր Սուլթանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծեր Սուլթանը
գերմ.՝ Der alte Sultan
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
 Old Sultan

Ծեր սուլթանը (գերմ.՝ Der alte Sultan), Գրիմ եղբայրների հեքիաթներից, որը հրատարակվել է 1812 թվականի նրանց ժողովածուի առաջին հրատարակության առաջին հատորում։

Իրենից ներկայացնում է մի քանի տարածված հեքիաթային մոտիվների ամբողջություն և Աարնե-Թոմսոն-Ուտերնի բանահյուսական հեքիաթների գրացուցակում ունի հետևյալ համարները․ 101՝ «Ծեր շունը փրկում է երեխային», 103՝ «Վայրի կենդանիները թաքնվում են անծանոթ կենդանուց» և 104՝« Ընտանի և վայրի կենդանիների պատերազմը»[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացին Սուլթան անունով մի շուն ուներ, որը երկար տարիներ հավատարմորեն ծառայել էր իր տիրոջը, պաշտպանել նրա բարին, նաև՝ հենց նրան (գայլերից և չար մարդկանցից)։ Սակայն քանի որ շունը այլևս չէր կարող ծառայել այնպես, ինչպես ժամանակին, տերը որոշում է սպանել նրան «քանի որ նա այլևս ոչ մի բանի պիտանի չէր» և այդ մասին ասում է կնոջը։ Սուլթանը լսում է այդ ամենը և երեկոյան անտառում դժգոհում իր վաղեմի բարեկամ գայլին, որն առաջարկում է երեխայի հափշտակման բեմականացման ծրագիր։ Դա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ նրա տերերը կգնային խոտհունձի և իրենց հետ կվերցնեին երեխային, ինչի արդյունքում գյուղացին պետք է փոխեր իր վերաբերմունքը շան նկատմամբ։ Այդ առաջարկը դուր է գալիս ծեր շանը, և ինչպես որոշում են, այնպես էլ անում են։ Հաջորդ օրն այն բանից հետո, որբ գայլը գողանում է երեխային, որը ինչպես միշտ թողնվել էր խոտհունձի ցանկապատի տակ, խառնվում է Սուլթանը և հետ բերում նրան, ինչի համար երեխայի հայրը շատ է ուրախանում։ Այսպիսով նրանց պլանը հաջողությամբ է պսակվում, և այդ օրվանից սկսած Սուլթանը ապրում էր այնպես, ինչպես չէր էլ երազել։ Ավելի ուշ շունը և գայլը կռվում են, քանի որ վերջինս ուզում էր վնաս պատճառել տիրոջ սեփականությանը՝ հույս ունենալով, որ շունը հաշվի առնելով իրենց վաղեմի մտերմությունը և ավելի վաղ «նեղ օրերին» ցույց տված աջակցությունը, թույլ կտա անպատիժ տիրոջ բակից գողանալ մի յողոտ ոչխար։ Շունը մերժում է՝ ասելով, որ նա միշտ հավատարիմ կմնա իր տիրոջը և թույլ չի տա դա։ Գայլը մտածում է, որ Սուլթանի ասածները լուրջ չեն և մի գիշեր որոշում է գյուղացուց գառ գողանալ, բայց շունը բարձր հաչոցով նախազգուշացնում է տիրոջը գայլի մասին, որը բռնում է գայլին և «երկաթե շղթայով մի լավ ջարդում կողերը»։ Գայլը հազիվ կարողանում է փրկվել, բայց սպառնում է շանը, որ դրա համար դեռ կհատուցի։ Հաջորդ առավոտ գայլը վարազին ուղարկում է շանը անտառում մենամարտի կանչելու։ Ծեր Սուլթանը ոչ մեկին չի կարողանում գտնել որպես մարտավկա, բացառությամբ ծեր կատվի, որը եռոտանի էր։ Միասին ճամփա են ընկնում, կատուն կաղում է ու ցավից պոչը տնկում։ Գայլը և նրա վկան՝ վայրի խոզը, պայմանավորված վայրում սպասում են, երբ տեսնում են մոտեցող հակառակորդներին, նրանց թվում է՝ շունը հետը սուր է բերում (կատվի ցցած պոչը սրի տեղ են դնում)։ Իսկ կատվի կաղելուց նրանց թվում է, որ ամեն անգամ կռանում է քար վերցնի, որ շպրտի իրենց վրա։ Վախեցած վարազը թփերի կույտի տակ է մտնում, իսկ գայլը բարձրանում է ծառը։ Շունն ու կատուն հասնելով տեղ՝ զարմանում են ոչ ոքի չտեսնելով, բայց վայրի խոզը լավ թաքնված չի լինում և ականջների ծայրերը երևում էին։ Եվ երբ կատուն սկսում է կասկածամտորեն շուրջը նայել, խոզը շարժում է ականջները, և կատվին թվում է՝ մուկ է, թռչում է վայրի խոզի վրա և կծում ականջը։ Վարազը ճղճղալով փախչում է և բղավում․ «Գլխավոր մեղավորը ծառին է նստած»։ Շունը և կատուն նայում են վերև և տեսնում գայլին, որը ավելի է ամաչում իր վախկոտության համար և հաշտվում ծեր Սուլթանի հետ։

Սյուժեր վերամշակում և տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանահյուսական մոտիվներին մոտ ժողովրդական հեքիաթները տարածված են ողջ Եվրոպայում[2][3][4]։ Օրինակ՝ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում «Կար-չկար մի շուն» մուլտիպլիկացիոն ֆիլմի շնորհիվ նմանատիպ սյուժեով ավելի շատ հայտնի է ուկրաինական ժողովրդական Սիրկո (укр. Сірко)[5] հեքիաթը։ Բրիտանական ազգագրագետ և վարքագրագետ Սաբին Բերինգ Գուլդը (Sabine Baring-Gould, 1834-1924) իր «Միջնադարյան առասպելներ և լեգենդներ» գրքի «Շուն Հելերտը» գլխում այս հեքիաթը դասում է բանահավաքների կողմից «Բրահմաններ և Եգիպտական մանգուստ» (англ։The Brahmin and the Mongoose)[6][7] անվանումը ստացած հնդեվրոպական լայն տարածված առասպելաբանությանը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grimm Brothers' Children's and Household Tales (Grimms' Fairy Tales)». www.pitt.edu. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 «Дикие и домашние животные - Русские народные сказки» (ռուսերեն). www.ru-skazki.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «Собака и волк Белорусская сказка» (ռուսերեն). russkay-literatura.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Как волк и пёс дружили — литовская народная сказка — Сказки. Рассказы. Стихи». skazkibasni.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Українська казка: Сірко» (ուկրաիներեն). kazky.org.ua. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Сабин Баринг-Гоулд Мифы и легенды Средневековья. — Litres, 2017-09-05. — 435 с. — ISBN 5457027538
  7. «Llewellyn and His Dog Gellert: Fables of Type 178A». www.pitt.edu. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծեր Սուլթանը» հոդվածին։