Ծառայողական շներ
Ծառայողական շներ, տարբեր ծագման ընտանի շների ցեղերի խումբ, որոնք օգտագործվում են հովվական, երթևեկության (լծկան), պահպանման, հետախուզման և այլ տեսակի ծառայություններում։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայողական շներն ունեն տիրոջ, նրան պատկանող գույքի, տան պահպանման հանդեպ զարգացած բնազդ։ Դրանց մեծ մասը կատաղի է, օտար անձանց չվստահող։ Ունեն սուր հոտառություն, լավ վարժեցվում են։ Օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիներին գիշատիչներից պաշտպանելու, պետական սահմանները, ռազմական, արդյունաբերական և տնտեսական օբյեկտները պահպանելու, հետախուզման, օգտակար հանածոների որոնման, իսկ բանակում՝ կապի ու սանիտարական գործում, ականների որոնման, հյուսիսային շրջաններում՝ լծելու (որպես փոխադրամիջոց) նպատակներով։ Աշխարհում հայտնի է ծառայողական շների մոտ 100 ցեղ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայողական շներից են՝ հովվաշները (ավչարկա), հյուսիսարևելյան լայկաները, էրդելթերիերը, դոբերման պինչերը, բուլդոգը, դոգը, ռոթվայլերը, նյուֆաունդլենդը (ջրասուզակ) և այլն։ Որպես ծառայողական շներ՝ օգտագործում են նաև ոչ ազնվացեղ, հատուկ վարժեցված խոշոր և կատաղի շներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |