Ծանարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանարներ, Դարիալի կիրճի (Ալանաց դուռ) մոտ և Թերեք գետի շրջանում (այժմ՝ Վրաստանի Կազբեկի շրջան) հնում ապրած ցեղ, Ծանարքի (Ծանարաց աշխարհի, ըստ արաբական աղբյուրների՝ Սանարիայի) հիմնական բնակիչները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև IX դար առաջատար դեր են խաղացել Կախեթի մարզի քաղաքական կյանքում։ Ծանարների մասին ամենահին հիշատակությունները հանդիպում են Պտղոմեոսի մոտ և «Աշխարհացույց»-ում (VII դար), վրացական «Մոքցևա Քարթլիսա»-ում («Վրաց դարձը»)։ Ուսումնասիրողների մի խումբ (Նիկողայոս Մառ, Սարգիս Կակաբաձե, Մ. Լորթքիփանիձե) ծանարներին առնչում են սվանների հետ, մյուսները (Անատոլի Գենկո, Վլադիմիր Մինորսկի, Հ. Մկրտումյան) նրանց կապում են վեյնախյան (չեչենա-ինգուշական) լեզվախմբի ցեղերի հետ։ Ծանարների ցեղապետը՝ Դարիալի կիրճի շրջանի ժառանգական կառավարիչը, կրել է «քորեպիսկոպոս» տիտղոսը (ըստ վրացական որոշ աղբյուրների՝ «քորիկոզ»)։ Իսկ երբ Արաբական խալիֆայության դեմ ծանարների գլխավորած պայքարն ավարտվեց հաղթանակով (VIII դարի վերջ), Անդրկովկասում առաջացավ քաղաքական նոր միավորում՝ Կախեթի քորեպիսկոպոսությունը, որը հետագայում (XI դարի սկիզբ) վերածվեց թագավորության։

Ըստ Թովմա Արծրունու, Վրթանեսի ավագ որդին՝ Գրոգորիսն է Քրիստոնեութիւն տարածել այս շրջանի ծանարներին և աբխազներին։ (էջ 275. Թովմա Արծրունի, Պատմութիւն Արծրունեաց Տան)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 115