Ծաղկավոր սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկավոր սուրճ

«Ծաղկավոր սուրճ» (գերմ.՝ Blümchenkaffee), քարացած արտահայտություն, որը կիրառվում է Գերմանիայում՝ նշանակելու շատ թույլ սուրճը։ Այսինքն, երբ այնքան նոսր է սուրճը, որ հնարավոր է տեսնել բաժակի հատակին գտնվող ծաղիկի նկարը։

Արտահայտությունն ի հայտ է եկել մոտ 1815 թվականին Վերին Սաքսոնիայում, որը հայտնի էր սուրճի հանդեպ առանձնահատուկ սիրով, ինչն էլ մատուցվում էր բիդերմայերի դարաշրջանին հատուկ մեյսենյան ճենապակուց բաժակներով, որոնց հատակը ծաղկավոր էր։ Սովորաբար դրանք վարդեր էին, անմոռուկներ, տերեփուկներ, մանուշակներ, որոնք նկարիչն ազատորեն ընտրում էր երեք տասնյակ ծաղիկներից։ Բաժակի հատակին ջնարակով նկարվում էր դրանցից մեկը[1]։ Եթե լիքը բաժակի հատակին երևում էր ծաղիկը, սուրճը համարվում էր թույլ, նոսր, «ծաղկավոր»։ Տանտիրոջ թանկարժեք ճենապակու և հյուրերի համար սուրճի խնայողության հակասությունը այս հասարակության մեջ գնահատվում էր որպես ժլատություն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Günter Bergmann: Kleines sächsisches Wörterbuch. Bibliographisches Institut, Leipzig 1989, ISBN 3-323-00008-0. Hier Zitat: Կաղապար:"
  2. «Was ist Blümchenkaffee?». tchibo.de. Tchibo GmbH. Վերցված է 2021-03-09-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркина Л. Г. BLÜMCHENKAFFEE ЖИДКИЙ КОФЕ // Культура Германии: лингвострановедческий словарь / под общей редакцией проф. Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 114. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-038383-5.
  • Lothar Bendel Blümchenkaffee // Deutsche Regionalküche von A-Z. Mit Grundrezepten zum Nachkochen. — Random House, 2013. — 384 S. — ISBN 9783730690420

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]