Ծակայր
Ծակայր, քարայր, նախկին մատենադարան և գրքերի պատրաստման վայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի տարածքում[1][2]։
Հայ մատենագրության պատմության մեջ ունեցել է կարևոր դերակատարում[1][2], որտեղ գործել են միջնադարյան մի շարք կարևոր դեմքեր, ինչպիսին է Հովհաննես Իմաստասերը[1]։ Թշնամիներից պաշտպանելու համար ժամանակին այստեղ են տեղափոխվել Հաղպատի մատենադարանի ձեռագրերը[1][2]։
Քարայրի հետազոտման արշավանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի արշավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը գիտաշխատող Ս․ Քոլանջյանի գլխավորությամբ և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ալպինիստների մասնակցությամբ կազմակերպել է գիտարշավ դեպի Հաղպատի քարայրեր[2]։ Արշավախումբը Ծակայրում հայտնաբերել է 9-ից 15-րդ դարերով թվագրվող ձեռագրերի շուրջ 40 պատառիկներ, կարասի բազմաթիվ կտորներ, գրքերի պատրաստման համար նախատեսված կաշվե կտորներ, դրանք կարելու համար թելեր և այլ իրեր[2]։ Հայտնաբերված պատառիկների վրա ընթեռնելի են մաշտոցյան գրեր, հայկական հնագույն երաժշտական նշաններ՝ խազեր[2]։ 1978 թվականին արշավախմբի անդամներից մեկը հայտնել է, որ լիարժեք չեն կարողացել հետազոտել քարայրը, քանի որ ժայռերի վերևից պարանով ներքև իջնող ալպինիստը կարճ ժամանակ է մնացել այնտեղ[1]։