Խրուշչովի կոշիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խրուշչովի կոշիկը, հայտնի պատմություն այն մասին, թե ինչպես է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականի հոկտեմբերի 12-ին կոշիկով թխկթխկացրել սեղանին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 15-րդ նիստի ժամանակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստում քննարկվել է «հունգարական հարցը», և Խրուշչովն ու ԽՍՀՄ պատվիրակության մյուս անդամները փորձել են ամեն կերպ խանգարել նիստը[2]։ Խրուշչովի ժամանակակիցների՝ Անաստաս Միկոյանի ու Վիկտոր Սուխոդրևի (Խրուշչովի անձնական թարգմանիչը, ով ներկա էր այդ նիստին) վկայությամբ՝ Խրուշչովն այդ օրը հագած է եղել բաց կոշիկներ (ժամանակակից սանդալների նման), և զեկույցի ժամանակ նա հանել է կոշիկը, երկար զննել այն ու թափահարել՝ բարձրացնելով գլխի մակարդակին, ինչպես նաև դրանով մի քանի անգամ թեթև խփել է սեղանին, իբր թե փորձում է հանել քարը, որ ընկել է կոշկի մեջ։ Այդ կերպ Խրուշչովը ցույց է տվել, որ զեկույցն իրեն հետաքրքիր չէ[3][4]։

Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, ով նույնպես ներկա է եղել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի այդ նիստին, պատմել է, որ Խրուշչովի ոտքից կոշիկը դուրս է եկել ամբոխի մեջ գտնված լինելու ժամանակ, և թիկնապահները հետո այն փոխանցել են Խրուշչովին։ Ի նշան անհամաձայնության՝ նա թխկթխկացրել է սեղանին՝ խփելով նաև կոշկով[5]։

Այդ իրադարձությանն անդրադարձել են տարբեր պարբերականներ, այդ թվում՝ Նյու Յորք Թայմս[6], The Washington Post[7], The Guardian[8], The Times[9] և Le Monde.[10]։ Նիստի հաջորդ օրը Նյու Յորք Թայմս թերթում տպագրվել է «Խրուշչովն իր կոշկով թխկթխկացնում է սեղանին» հոդվածը[11]։ Նրանում տպագրվել է մի լուսանկար, որում պատկերված են Խրուշչովն ու Անդրեյ Գրոմիկոն, ընդ որում՝ Խրուշչովի դիմաց՝ սեղանին, դրված է կիսակոշիկ[12]։

Նույն նիստի ժամանակ Նիկիտա Խրուշչովը ֆիլիպինցի զեկուցողին անվանել է «холуй американского империализма» (հայերեն՝ «ամերիկյան իմպերիալիզմի լաքեյ»` դժվարության առաջ կանգնեցնելով թարգմանիչներին[13][14]։

Հերքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Life ամսագրի լուսանկարիչ Ջոն Լոնգարդը (անգլ.՝ John Loengard), ով ներկա էր եղել այն նիստին, հաստատում է, որ Խրուշչովը «հաստատ չի թխկթխկացրել սեղանին կոշկով», թեև «անվերապահորեն, պատրաստվում էր անել դա»։ Ըստ նրա՝ Խրուշչովը հանել է կոշիկը, դրել այն սեղանին ու ազատ ձեռքով ցույց տվել, որ պատրաստվում է դրանով թխկթխկացնել սեղանին։ Սրահում գտնվող բոլոր լրագրողները նրա վրա են կենտրոնացրել իրենց ուշադրությունը՝ սպասելով նրա հետագա գործողություններին, սակայն նա հագել է կոշիկն ու հեռացել։ Լոնգարդի կարծիքով՝ եթե Խրուշչովը կոշկով թխկթխկացներ սեղանին, լուսանկարիչներից ոչ մեկը բաց չէր թողնի այդ իրադարձությունը[15]։

Դեպքի մասին նույն կերպ է պատմում նաև The New York Times թերթի լրագրող Ջեյմս Ֆերոնը[5]։

Միևնույն ժամանակ կան մի շարք վկայություններ, որ այդ նիստում լրագրողներ ընդհանրապես չեն եղել[16][17]։

Իսպանացի դիվանագետի հետ կապված դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի այդ դեպքի մեկ այլ մեկնաբանություն կամ առանձին մի դեպքի պատմություն՝ կապված Իսպանիայի պատվիրակության հետ, որը նստած էր ԽՍՀՄ պատվիրակության առջևում՝ մի քիչ ներքև։ Ֆրանկիստական Իսպանիայի ու Խորհրդային Միության միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին դեռ 1939 թվականին։ Իսպանացիների հետ խոսքակռվից հետո Նիկիտա Խրուշչովը հանել է կոշիկը և դրել սեղանին այնպես, որ այն գրեթե դիպել է իր առջև նստած իսպանացու ծոծրակին[18][19]։

Սխալ մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տարածում են գտել տվյալ դեպքի մի շարք մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը․

  • Խրուշչովը կոշկով թխթխկացրել է իր ելույթի ժամանակ

Իրականում Խրուշչովն այդ ժամանակ նստած է եղել սեղանի դիմաց ԽՍՀՄ պատվիրակության մյուս անդամների հետ։ Այդ մեկնաբանությունն այնքան է տարածված, որ այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը[20]։

  • Գոյություն ունի լուսանկար, որում պատկերված է Խրուշչովը կոշկով սեղանին խփելիս

Կոշկով լուսանկարը Նիկիտա Խրուշչովը համարել է ֆոտոմոնտաժ[21] (տե՛ս բնօրինակ լուսանկարը[22] և «կոշկով լուսանկարը» Արխիվացված 2013-08-26 Wayback Machine[23] Time ամսագրում)։ Գոյություն ունի լուսանկար, որում Խրուշչովը բռունցքով խփում է սեղանին[24]։

Դեպքը տեղի է ունեցել Կարիբյան ճգնաժամից երկու տարի առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Очередная Генассамблея ООН напомнила о «ботинке Хрущёва»». Вечерняя Москва. 10.10.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 22 февраля 2009-ին.
  2. Алексей Аджубей (1989). «Те десять лет». «Советская Россия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 22 февраля 2009-ին.
  3. Նիկիտա Խրուշչովի՝ «Կրեմլ-9» («Кремль-9») հաղորդմանը տված հարցազրույցից
  4. «Газета «Бульвар Гордона» | Личный переводчик Хрущева, Брежнева и Горбачева Виктор СУХОДРЕВ: «В Кэмп-Дэвиде Брежнев послал своего адъютанта в гостиницу, и тот привез ему стюард...». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 Сергей Хрущёв (08.09.02). «А был ли ботинок?». Известия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Benjamin Welles (1960 թ․ հոկտեմբերի 13). «Khrushchev Bangs His Shoe on Desk». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Enraged K Cries "Jerk", Gavel Breaks in Uproar: Enraged K Waves Shoe, Calls Opponent "Jerk"». The Washington Post. 1960 թ․ հոկտեմբերի 13.
  8. «UN adjourned in disorder: Mr K bangs desk with his shoe, President breaks his gavel». The Guardian. 1960 թ․ հոկտեմբերի 13.
  9. «"If I Go to the Bottom I Shall Drag You Down Too": Mr K's Parting Shot at UN». The Times. 1960 թ․ հոկտեմբերի 14. էջ 10.
  10. «M. Khrouchtchev affirme que si ses propositions sont rejetées les peuples colonisés seront contraints de prendre les armes». Le Monde. 1960 թ․ հոկտեմբերի 14.
  11. Benjamin Welles (14 հոկտեմբերի, 1960). «Khrushchev Bangs His Shoe on Desk; Khrushchev Adds Shoe-Waving To His Heckling Antics at U.N.» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Carl T. Gossett Jr. «Soviet Premier Nikita Khrushchev with his shoe before him, at the United Nations, 1960». New York Times Store. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. Тамара Миодушевская (15 декабря 2008). «Политики и ботинки: хроника взаимоотношений». АиФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 22 февраля 2009-ին.
  14. «Никита Хрущев в ООН (а был ли ботинок?)». История Организации в репортажах Радио ООН. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. William Taubman (2003 թ․ հուլիսի 26). «Nikita Khrushchev and the shoe» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. Вадим Радионов Как Хрущев стучал башмаком. Интервью с профессором Дипломатической академии Украины, Михаилом Белоусовым. // Еженедельник 2000 (Украина). — 18 - 24 июня 2004 г. — № 25 (225).(չաշխատող հղում)
  17. Иван Бессмертный Сергей Хрущёв: «Джордж Буш совершает большую ошибку!». Интервью с Сергеем Хрущёвым. // Газета «Час» (Латвия). — 07.02.2003. — № 25 (225).
  18. Пядышев, Борис Дмитриевич Ничего, кроме правды // Журнал "МЕЖДУНАРОДНАЯ ЖИЗНЬ". — 2001. — № 12.
  19. Выдержка из выступления Алексея Аджубея на XXI съезде КПСС: Зенькович, Николай Александрович (2002). «Самые закрытые люди: энциклопедия биографий». «ОЛМА-ПРЕСС Звёзный мир».
  20. «Это напоминает то, как Никита Хрущёв стучал ботинком на трибуне» (անգլ.՝ It was akin to Nikita Khrushchev pounding his shoe on the podium)«Заседание совета безопасности № 5551 (вечернее). Совет безопасности осуждает ядерные испытания, проведённые КНДР». Сайт ООН. 14 октябра 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. «Сын Сергей … в письме в „Известия“ от 8 декабря 2002 заявил, что предложил журналистам NBC показать ему плёнку с ботинком и через неделю получил от них извинения, поскольку „она не нашлась ни в одном американском архиве“».«Итальянская «Corriere della sera» публикует воспоминания внучки Никиты Хрущёва». Сайт ТАЙГА.info. 14 февраля 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  22. «Хрущёв обращается к Генеральной Ассамблее ООН» на сайте Corbis в Индии
  23. «Top 10 U.N. General-Assembly Moments» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  24. «Обозрение 1964 года, часть 1. Новая Москва - смещение Хрущёва». Сайт United Press International. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)