Խռնդատ հիբրիդային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խռնդատ հիբրիդային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ հիբրիդային (V. hybridum)
Միջազգային անվանում
Verbascum hybridum

Խռնդատ հիբրիդային (լատին․՝ Verbascum hybridum), խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա բույս, որն ունի 1-1,2 մ բարձրություն, օվալաձև, սրածայր, մեծ մասամբ՝ կնճռոտ տերևներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները, որոնք հավաքված են հասկանման ծաղկաբույլերում, աչքի են ընկնում դեղին, դարչնամանուշակագույն, ծիրանագույն և երբեմն՝ սպիտակ գունավորմամբ։ Բավականին երաշտադիմացկուն է։ Լուսասեր է և լավ է աճում բաց, արևոտ վայրերում, բոլոր տեսակի հողերում, միայն թե վատ է տանում ավելորդ խոնավությունը։ Հեշտությամբ է բազմանում սերմերով, ընդ որում սերմնաբույսերը ծաղկում են երկրորդ տարում։ Տեսակը բազմանում է սերմերով և արմատային ծիլերով։ Կարելի է օգտագործել միայնակ և խմբերով տնկելու համար։ Մշակության մեջ հանդիպում են նաև երկարատև, սև և մանուշակագույն խռնդատները։ Հայաստանում հանդիպում են խռնդատի բազմաթիվ տեսակներ, որոնք դեկորատիվ առանձնահատկությունների հետ նաև արժեքավոր դեղատուներ են։ Դրանց սերմերը սապոնին են պարունակում, հատկապես՝ վերբասկոսապոնին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ տեղական բնակիչներն օգտագործում են ձուկ որսալու համար (շշմեցնում է ձկներին)։ Բույսի մեջ պարունակող լորձանյութերը ունեն բուժիչ նշանակություն։ Բժշկության մեջ օգտագործում են խռնդատի ծաղիկները։ Բույսն ունի նաև միջատասպան հատկություն։ Մերկացողուն խռնդատը, որը աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով, անհետացող տեսակների շարքն է դասվում և մտցված է հանրապետության բուսական ծածկոցի «Կարմիր գրքի» մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987