Խոցված Պեգաս
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Ճարտարապետ | Գրիգորի Սաևիչ |
| Ստեղծում | 2004 |
| Երկիր | |
| Բնակավայր | Մոսկվա |
| Շինության ձև | Քանդակ |
| Նյութ | պղինձ և պողպատ |
| Ներկա վիճակ | Կանգուն |
«Խոցված Պեգաս» (ռուս.՝ Пронзённый Пегас, կամ «Ռուսաստանի մտավորականության հուշարձան», ռուս.՝ Памятник российской интеллигенции), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2004 թվականին տեղադրվել է Զեմլյանոյ վալից ոչ հեռու, Անդրեյ Սախարովի անվան թանգարանի մոտի պուրակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 2004 թվականի հունիսի 29-ին Զեմլյանոյ վալից ոչ հեռու, Անդրեյ Սախարովի անվան թանգարանի մոտի պուրակում։ Քանդակային հորինվածքը ստեղծելու նախաձեռնությանը աջակցել են «Ալֆա-բանկը» և Անդրեյ Սախարովի հիմնադրամը։ Հեղինակներն են քանդակագործներ Դանիել Միտլյանսկին և Գալինա Շիլինան, ճարտարապետը՝ Գրիգորի Սաևիչը[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խոցված Պեգասը» 6,5-մետրանոց հորինվածք է ցավից ծռմռված, հուսահատ տառապյալ մռութով և շատ լարված դիրքով թևավոր ձիու տեսքով։ Պեգասը սավառնում է ատամնավոր պողպատե ուղղահայաց բազմաթիվ ցցերի վրայով, որոնցից երեքը խոցում են կենդանուն և միաժամանակ օգնում նրան թռիչքի ժամանակ[2]։
Հուշարձանի նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի իմաստային նշանակության վերաբերյալ կան որոշ տարաձայնություններ։ Ըստ ստեղծագործության հեղինակների՝ «Խոցված Պեգասը» ծառայում է որպես մտավորականության լավագույն դրսևորումների կերպար, իսկ նրան խոցող ցցերը մտավորականներին խոչընդոտող, խանգարող բան են։ Այս տեսության մասին է վկայում նաև հուշարձանի վրա տեղադրված ցուցանակը։ Կարելի է նաև ենթադրել, որ քանդակը մարմնավորում է Պեգասի ծագմանն ու կյանքին նվիրված առասպելը։ Կա ևս մեկ վարկած, որը վերաբերում է հուշարձանի ոճերին։ Պեգասը քանդակված է կլասիցիզմի ոճով, իսկ հորինվածքի ստորին մասը՝ ռուսական կոնստրուկտիվիզմի ոճով։ Այդ հողի վրա կարող են առաջանալ վեճեր հուշարձանի ստեղծման ժամանակ օգտագործված ճարտարապետական երկու ոճերի փոխհարաբերությունների մասին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Роман Паньков. «Памятник российской интеллигенции». Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ ««Пронзённый Пегас» — Москва». Галерея. 2009 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Сергей Ходнев (2004 թ․ հունիսի 30). «Сын Медузы». Информагентство Культура. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.


