Խորհրդա-ֆրանսիական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը և ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովը (1960)

Խորհրդա-ֆրանսիական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Ֆրանսիայի Հանրապետության միջև

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի հոկտեմբերին։ 1932 թվականի չհարձակման պայմանագրով կողմերը հաստատեցին պատերազմից՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոցից հրաժարվելու սկզբունքը, պայմանավորվեցին չարգելակել փոխադարձ առևտրի զարգացումը, չմիջամտել միմյանց ներքին գործերին։ 1935 թվականի փոխօգնության պայմանագրով կողմերը պարտավորվեցին խորհրդակցել եվրոպական որևէ պետության կողմից նրանցից մեկի վրա հարձակման վտանգ ստեղծվելու դեպքում և անհապաղ օգնել հարձակման դեպքում։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի օկուպացումից հետո ֆրանսիան կառավարությունը բանակցություններ սկսեց, որոնց մասնակցում էր և անգլիական կառավարությունը, պատերազմի դեպքում գործնական օգնության միջոցների շուրջ 1939 թվականի մոսկովյան բանակցությունները խափանվեցին, և 1935 թվականի պայմանագիրը կորցրեց ուժը։ 1939 թվականին Ֆրանսիան և Բրիտանիան փորձեցին ռազմական դաշինք կազմել Մոսկվայի հետ, սակայն գերմանացիների առաջարկն անհամեմատ ավելի լավ պայմաններ ուներ։ 1939 թվականի օգոստոսի Խորհրդա-գերմանական պայմանագրով («Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ») Մոսկվայի վճռականորեն դարձավ Գերմանիայի տնտեսական դաշնակիցը[1]։

Երբ 1941 թվականին Գերմանիան հարձակվեց նախկին դաշնակից Խորհրդային Միության վրա, Շառլ դը Գոլը հայտարարեց, որ Ազատ Ֆրանսիան (Ֆրանսիայի վտարանդի կառավարությունը) աջակցում է ԽՍՀՄ-ին։ 1944 թվականի դեկտեմբերին դը Գոլը մեկնեց Մոսկվա. ստորագրվեցին դաշինքի և փոխօգնության պայմանագիր, որը վերջնականապես չեղյալ հայտարարվեց 1955 թվականին՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանից շատ ավելի շուտ

1960-70-ական թվականներին ստորագրվեցին համաձայնագրեր գունավոր հեռուստատեսության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման (1965 թվական), գիտատեխնիկական, տիեզերքի ուսումնասիրման (1966), բժշկագիտության (1969), գյուղատնտեսական գիտության (1970) ասպարեզում համագործակցելու և այլնի վերաբերյալ։ 1973 թվականի կոմյունիկեում նշվում էր, որ խորհրդա-ֆրանսիական հարաբերություններում «համաձայնության և համագործակցության քաղաքականությունն ավելի ու ավելի մեծ կշիռ է ձեռք բերում միջազգային կյանքում»։ Ստորագրվեցին նոր համաձայնագրեր խորհրդային բնական գազի մատակարարումները ավելացնելու, ԽՍՀՄ-ին տրվող ֆրանսիական վարկերի պայմանների, 1975-1979 թվականների տնտեսական համագործակցության (1974 թվականին), էներգետիկայի, տուրիզմի, քաղաքացիական ավիացիայի և ինքնաթիռաշինության ասպարեզում համագործակցելու (1975 թվականին) վերաբերյալ։ 1979 թվականին ստորագրվեցին ԽՍՀՍ-Ֆրանսիա կապերի հետագա զարգացման, 1980-1990-ական թվականներին տնտեսական, արդիական և տեխնիկական համագործակցության ծրագիր, 1980-1985 թվականների տնտեսական համագործակցության համաձայնագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. G. Bruce Strang, "John Bull in Search of a Suitable Russia: British Foreign Policy and the Failure of the Anglo-French-Soviet Alliance Negotiations, 1939." Canadian Journal of History 41.1 (2006): 47-84.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 12