Խորհրդա-կուբայական հարաբերություններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
ԽՍՀՄ |
Կուբա |
Խորհրդա-կուբայական հարաբերություններ,, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Կուբայի Հանրապետության միջև
Երկրների միջև հաստատվել են 1943 թվականի հոկտեմբերին (երբ ԱՄՆ-ում խորհրդային դեսպան Մաքսիմ Լիտվինովի ջանքերով Հավանայում խորհրդային դեսպանատուն բացվեց[1]), ընդհատվել 1952 թվականին (Ֆուլխենսիո Բատիստայի պետական հեղաշրջման փորձի ժամանակ) և վերականգնվել 1959 թվականին՝ Կուբայական հեղափոխության հաղթանակից հետո (պաշտոնապես՝ 1960 թվականին)։
Սառը պատերազմի ժամանակաշրջանում Կուբան, հանդիսանալով Խորհրդային Միության դաշնակիցը, վայելում էր վերջինիս տնտեսական և ռազմական աջակցությունը։
Ստորագրվեցին համաձայնագրեր ապրանքափոխանակման և վճարումների, Կուբային վարկ տրամադրելու (ԽՍՀՄ սկսեց Կուբային տրամադրել նավթ, արդյունաբերական սարքավորում, սննդամթերք, և նրանից գնել շաքար, աջակցել տնտեսության զարգացման ասպարեզում), տեխնիկական օժանդակության և ազգային կադրերի պատրաստման, մշակութային համագործակցության (1966) վերաբերյալ։ 1961 թվականի կոմյունիկեում կողմերը նշեցին կապերի ընդլայնման միջոցառումներ, կնքեցին օդային հաղորդակցության, ձկնորսության ասպարեզում խորհրդային անհատույց օգնության (1962) համաձայնագրեր։ 1963 թվականի համատեղ հայտարարության մեջ Կուբայի կողմը պնդեց, որ Խորհրդային Միության և սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հաստատակամ դիրքորոշումը 1962 թվականի կարիբյան ճգնաժամի ընթացքում կանխեց ջերմամիջուկային պատերազմը։ 1960-1970-ական թվականներին կնքվեցին տնտեսական, առևտրական և վճարային, շաքարի ձեռնարկությունների վերակառուցման, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մի շարք համաձայնագրեր։ 1980 թվականին ստորագրվեցին նոր համաձայնագրեր մշակույթի, գիտության և կրթության ասպարեզում համագործակցության, 1981 թվականին՝ մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ 1981—1985 թվականների տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ։
1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ կազմալուծումն անմիջական ու կործանարար ազդեցություն ունեցավ Կուբայի վրա, երբ վերջ դրվեց արժեքավոր օգնությանն ու առևտրային արտոնություններին։ Շուտով Կուբան թևակոխեց հարկաբյուջետային ճգնաժամի փուլ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hugh Thomas: Cuba: The Pursuit of Freedom p.731
- ↑ Binns, Leroy A. (March 1996). «The Demise of the Soviet Empire and its Effects on Cuba». Caribbean Quarterly. 42 (1): 53. doi:10.1080/00086495.1996.11672082. JSTOR 40653962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 7)։ |