Խորհրդային շրջանի հայկական կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Սարյան (նկարիչ)

Խորհրդային շրջանի հայկական կերպարվեստ, Խորհրդային դպրոցի կազմավորում Հայկական կերպարվեստի նոր՝ Խորհրդային դպրոցի կազմավորումը հիմնականում ընթացել է ամբողջ խորհրդային երկրի գաղափարագեղարվեստական խնդիրների լուծման ոլորտում։ Ըստ ժամանակաշրջանի առանձնահատկությունների, աստիճանաբար որոշվել են կերպարվեստի տեսական և գործնական խնդիրները։

Նորովի ստեղծագործելու նշանաբանն էր՝ համապատասխան պլաստիկ կերպարների միջոցով արտացոլել ժամանակը։ Ստեղծագործողները ձգտում էին այնպիսի նորատիպ արվեստի, որն ընդունակ էր գործուն երկխոսության մեջ մտնելու հեղափոխության շնորհիվ կուլտուրական շինարարության մեջ ներգրավված ժողովուրդների լայն զանգվածների հետ։ Հայաստանում առաջացած իրադրությունը յուրահատուկ էր ստեղծագործական դպրոցների և ուղղությունների բազմազանությամբ, ազգային-ավանդականը նոր արվեստի հիմք ընդունելու ձգտումով։

Հայկական սովետական արվեստի դպրոցի կազմավորման հարցում որոշակի դեր է խաղացել մինչև հեղափոխությունը հայրենիքից դուրս ստեղծագործող վարպետների՝ Մ․ Սարյանի, Ա․ Աղաջանյանի, Դ․ Դյուրջյանի, Հ․ Կոջոյանի, այնուհետև՝ Փ․ Թերլեմեզյանի, Ա․ Սարգսյանի, Ս․ Ստեփանյանի, Ա․ Ուրարտուի Հայաստանում հիմնավորվելը։

Կերպարվեստի զարգացումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի գործում զարգացման հիմք են հանդիսացել Երևանում 1921 թվականին գեղարվեստական ուսումնարանի (1938 թվականից՝ Փ․ Թերլեմեզյանի անվան), պետական․ թանգարանի (1947 թվականից՝ Հայաստանի պետական պատկերասրահ) հիմնադրումը՝ մի շարք այլ կազմակերպական միջոցառումների հետ։ 1923 թվականին Երևանում կազմակերպվել է Կերպարվեստի աշխատողների ընկերություն, որի առաջին ցուցահանդեսը (1924 թվականին) ներկայացրել է նաև թիֆլիսաբնակ հայ վարպետների (Ե․ Թադևոսյան, Դ․ Բաշինջաղյան և ուրիշների) ստեղծագործությունները։

Ընկերության կազմից առանձնացած նկարիչների մի խումբ 1927 թվականին կազմակերպել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միավորման AXPP հայկական մասնաճյուղը, որի խնդիրն էր ժողովրդի նորակերպ կյանքի պատկերումը։ Սակայն նրա առաջին Փորձերը չբերեցին խոր կերպարային լուծումների։ 1920-1930-ական թվականների սկզբին գեղանկարչության հիմնական զարգացումն ընթացել է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ավանդական ժանրերում։

Կերպարվեստի նոր դպրոցի կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստի նոր դպրոցի կազմավորման հարցում բացառիկ է Մ․ Սարյանի դերը։ Նրա բնանկարներում մարմնավորված է հայրենիքի հզոր և գունեղ կերպարը, որը մարդկանց գիտակցության մեջ տարիների ընթացքում նույնացել է իրական Հայաստանին՝ դառնալով նրա յուրօրինակ խորհըրդանիշը։ Սարյանի ստեղծագործությանը բնորոշ մոնումենտալությունը, ընդհանրացվածությունը, վառ դեկորատիվությունը, ոչ միայն Հայաստանի գեղանկարչությունը կապում էին 20-րդ դարի համաշխարհային գեղանկարչության հիմնական ուղղվածությանը, այլև համապատասխանում էին ժողովրդի արվեստին հատուկ գեղեցիկի հասկացողության չափանիշներին։

Ազգային գեղանկարչության դպրոցի հիմնական գծերը մեծապես պայմանավորվել են ժողովրդի ստեղծագործության հետ ունեցած արմատական կապով։ Բազմաթիվ հայ նկարիչների ներհատուկ է հավատարմությունը հայրենի բնության ռիթմերին և գույներին, նրա գեղեցկությունը ժողովրդի երաժշտությանը, պոեզիային հոգեհարազատ կերպարներով մարմնավորելու կարողությունը, կենցաղային իրերը զարդարելու արվեստը։

Սկզբնական ժամանակաշրջանի առավել բնորոշ գործը՝ Սարյանի «Հայաստան» պաննոն (ստեղծվել է 1923 թվականին, որպես Հայկական դրամատիկական թատրոնի վարագույր), բնապատկերում իմի բերելով ճարտարապետական հուշարձաններ, մարդկանց գործողություններ, նատյուրմորտի տարրեր, դիտողին առաջադրում է սկզբունքային նոր մոտեցում կերպարվեստին։ Սարյանի 20-րդ դարի սկզբի և 1920-ական թվականների ստեղծագործական փորձին Հ․ Բեշիշյան․ գորգ «Երևան» (էսքիզը՝ ըստ ավանդական «Վիշապագորգի, 1930, Հայաստանի ազգագրության պետետական թանգարան, Սարդարապատ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։