Խորխե Ֆրանկո Ալվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրգի
Burgui
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1993(1993-10-29)[1] (30 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1993(1993-10-25) (30 տարեկան)
Ծննդավայր Burguillos del Cerro, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Հասակ 184 սմ
Քաշ 71 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Դեպորտիվո Ալավես
Համար 14
Պատանեկան կարիերա
2003-2010 Իսպանիա Բուրգիլյոս
2010-2011 Իսպանիա Կասերենյո
2011-2012 Իսպանիա Դյոսեսանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 38 (8)
2013-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 74 (12)
2015-2016   Իսպանիա Էսպանյոլ 26 (1)
2016-2017   Իսպանիա Սպորտինգ Խիխոն 32 (2)
2017-ներկա Իսպանիա Դեպորտիվո Ալավես 40 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2020:

Խորխե Ֆրանկո Ալվիս (իսպ.՝ Jorge Franco Alviz, հոկտեմբերի 29, 1993(1993-10-29)[1] կամ հոկտեմբերի 25, 1993(1993-10-25), Burguillos del Cerro, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա), հայտնի նաև որպես Բուրգի, իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դեպորտիվո Ալավեսի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգին Ռեալ Մադրիդ է տեղափոխվել 2012 թվականի մարտին։ Իր մասնագիտական դեբյուտը նշել է Ռեալ Մադրիդ C-ի կազմում 2012-2013 մրցաշրջանում։

Ռեալ Մադրիդ Կաստիլիայի կազմում դեբյուտը նշել է 2013 թվականի հունիսի 2-ին՝ Ալկորկոնի դեմ Սեգունդա Դիվիզիոնի խաղում[3]։ Հաջորդ մրցաշրջանից նա սկսեց հանդես գալ Կաստիլիայի կազմում[4]։

2013 թվականի սեպտեմբերի 21-ին Բուրգին խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ գրավելով Սարագոսայի դարպասը[5]։ 2014 թվականի մայիսի 11-ին նա առաջին անգամ հայտավորվեց Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում՝ Սելտայի դեմ խաղի համար, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ[6]։

2015 թվականի հուլիսի 3-ին Բուրգին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Էսպանյոլ[7]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 22-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Էսպանյոլի կազմում խփեց դեկտեմբերի 15-ին՝ Լևանտեի դեմ Իսպանիայի գավաթի խաղում[9]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց 2016 թվականի փետրվարի 27-ին՝ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[10]։

2016-2017 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց Սպորտինգ Խիխոնի կազմում[11]։

2017 թվականի հուլիսի 11-ին Բուրգին 4 տարվա պայմանագիր կնքեց Դեպորտիվո Ալավեսի հետ[12]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 17-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ C 2012–2013 38 8 38 8
Ռեալ Մադրիդ B 2012–2013 1 0 1 0
2013–2014 36 5 36 5
2014–2015 37 7 37 7
Ընդհանուր 74 12 0 0 0 0 0 0 74 12
Էսպանյոլ 2015-2016 27 1 4 1 31 2
Սպորտինգ Խիխոն 2016-2017 32 2 2 0 34 2
Դեպորտիվո Ալավես 2017-2018 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 171 23 6 1 0 0 0 0 177 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Burgui - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Real Madrid Castilla vs. AD Alcorcon - Football Match Line-Ups - June 2, 2013 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Plantilla del Madrid Castilla 2013-14». www.bdfutbol.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Real Madrid Castilla vs. Real Zaragoza - Football Match Summary - September 21, 2013 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Celta Vigo 2-0 Real Madrid». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  7. Sport (2015 թ․ հուլիսի 3). «Real Madrid wide man Burgui has signed for Espanyol on loan». sport (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  8. «La Liga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Espanyol vs. Levante - Football Match Report - December 15, 2015 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  10. «La Liga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  11. «Real Madrid's Burgui joins Sporting Gijon on season-long loan». theScore.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  12. «Alaves sign Burgui from Real Madrid | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]